ՆԱՏՕ-ն փոփոխություն չի տեսնում Ռուսաստանի միջուկային դիրքորոշման մեջ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ՆԱՏՕ-ն համակ ուշադրությամբ հետևում է, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, բայց փոփոխություններ չի արձանագրում Մոսկվայի միջուկային քաղաքականության մեջ՝ Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո։ Այսօր Բրյուսելում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք որևէ փոփոխություն չենք տեսնում նրանց միջուկային դիրքորոշման մեջ, որը կխոչընդոտի մեզ աջակցել Ուկրաինային։ Սակայն մեզ չեն վախեցնի»,- ասել է Հյուսիսատալանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, ներառյալ՝ Ուկրաինայի զինված ուժերի հզորացումը։ Նրա խոսքով՝ այդ աջակցությունը դեռ երկար է հաշվարկվելու, ուստի դաշինքի անդամները պետք է Ուկրաինայի համար բազմամյա ծրագիր մշակեն։

Տաթև Ֆռանգյան