Օմբուդսմենի բացակայության պատճառով ՄԻՊ տարեկան հաղորդում և զեկույց չի հրապարակվել

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մարտի 31-ին լրացել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարեկան հաղորդում և զեկույց հրապարակելու վերջնաժամկետը, սակայն դրանք չեն հրապարակվել։

Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում հրապարակում է առանձին զեկույց նախորդ տարվա գործունեության վերաբերյալ»։ Այսինքն՝ ամենաուշը մարտի 31-ին զեկույցը պետք է հրապարակվեր։ Բացի այդ՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման համաձայն պաշտպանը պարտականություն ունի յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Ազգային ժողով տարեկան հաղորդում ներկայացնելու։

Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 13-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հրաժարականի դեպքում ամփոփ հաղորդում ներկայացնելու վերաբերյալ պահանջը կատարվել է, որում ամփոփվել են նաև 2022-ի Տարեկան հաղորդման մեջ ներկայացվելիք վերլուծություններն ու առաջարկությունները։

Նշենք, որ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականին հաջորդած ամփոփ հաղորդման ներածության մեջ նշված է, որ «Փորձ է արվել Ամփոփ հաղորդման մեջ ներառել ոչ միայն Պաշտպանի գործունեության մասին տեղեկությունները, այլև հաստատության 2022թ.-ի Տարեկան հաղորդման մեջ ներկայացվելիք վերլուծություններն ու առաջարկությունները»։
Սակայն հարկ է նկատել, որ ամփոփ հաղորդման ժամանակահատվածը չի ներառում 2022-ի ամբողջ ընթացքը․ ամփոփ հաղորդման մեջ 2022-ի մարտի 30-ից մինչև տարեվերջն ընկած ժամանակահատվածն է ամփոփված։

ՄԻՊ-ի մասին օրենքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՄԻՊ-ի տարեկան զեկույց, տարեկան հաղորդում, և ամփոփ հաղորդում հրապարակելու վերաբերյալ պահանջները միմյանցից անկախ պահանջներ են, և ամփոփ հաղորդում ներկայացնելը որևէ կերպ չի կարող հիմնավորում լինել՝ առանձին տարեկան հաղորդում և զեկույց չներկայացնելու համար։ Իսկ դրանք չներկայացնելու իրական պատճառն այն է, որ այն կարող է հրապարակել միայն Մարդու իրավունքների պաշտպանը, մինչդեռ այդ պաշտոնը թափուր է հունվարի 24-ից, երբ հրաժարական տվեց Քրիստիննե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor.am-ը գրել էր, թե ինչ կարևոր գործառույթներ չեն կարող իրականացվել Մարդու իրավունքների պաշտպանի բացակայության պայմաններում, և այդ գործառույթներից մեկը տարեկան զեկույց և հաղորդում հրապարակելն է։

Արաքս Մամուլյան