ՄԻՊ-ի պաշտոնը թափուր է արդեն 1 ու կես ամիս․ ինչ կարևոր գործառույթներ չեն կարող իրականացվել առանց օմբուդսմենի

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Արդեն մեկուկես ամիս է՝ Հայաստանը չունի Մարդու իրավունքների պաշտպան։ Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից՝ հունվարի 24-ից  հետո,  ՄԻՊ պաշտոնը համարվում է թափուր, բայց Ազգային ժողովը չի շտապում ձեռնամուխ լինել  սահմանադրական կարևագույն գործառույթներ  իրականանցնող այս պաշտոնատար անձի ընտրությանը։

ՀՀ սահմանադրության համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Սահմանադրությամբ և  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»  սահմանադրական օրենքով  պաշտպանին լիազորված են նաև այլ գործառույթներ, որոնց մեծամասնությունն այս պահին հնարավոր չէ իրականացնել՝ ՄԻՊ-ի բացակայության պատճառով։

Այսպես՝ Մարդու իրավունքների պաշտպանի»  մասին օրենքի 14-րդ հոդվածով սահմանվում է պաշտպանի փոխարինումը։

Ըստ այս հոդվածի՝ պաշտպանի ժամանակավոր բացակայության ընթացքում, այդ թվում՝ արձակուրդում գտնվելու, գործուղման կամ լիազորությունների դադարման դեպքերում նրա որոշմամբ իրեն փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների հայեցողական պաշտոն զբաղեցնող ղեկավարներից մեկը, իսկ  Պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ավագ ղեկավարը:

Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ Պաշտպանի բացակայության ժամանակահատվածում նրան փոխարինող դեպարտամենտի ղեկավարն իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի մասին  օրենքով վերապահված լիազորությունները, բացառությամբ  օրենքի 26-րդ, 28-րդ հոդվածի 5-7-րդ մասերով, 29-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, 31-33-րդ հոդվածներով, 35-րդ հոդվածի 4-րդ մասով, 36-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ և 9-րդ կետերով սահմանված լիազորությունների:

Վերը նշված բացառությունները Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված կարևորագույն լիազորություններ են, որոնք, փաստացի, պաշտպանի բացակայության պայմաններում չեն կարող իրականացվել։ 

Այսպես՝  Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է՝ «Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման արդյունքում պաշտպանի կողմից ընդունվող որոշումները»։

Մասնավորապես՝ 

  1. Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում Պաշտպանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում հայտնաբերվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում.

2) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման բացակայության մասին, եթե քննարկման ընթացքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում չի հայտնաբերվել.

3) մարդու իրավունքները կամ ազատությունները խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` օրենքին և այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը սահմանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատասխան իրավական ակտը.

4) բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքեր:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված որոշումը կայացնելու դեպքում Պաշտպանը խախտում կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին կամ կազմակերպությանն առաջարկում է ողջամիտ ժամկետում վերացնել խախտումը՝ նշելով մարդու իրավունքների կամ ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները:
  1. Պաշտպանը բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված իր որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ուղարկում է բողոք ներկայացրած անձին: Պաշտպանի որոշումը չի կարող խոչընդոտ դառնալ անձի կողմից իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված այլ միջոցներով պաշտպանելու համար:
  1. Պաշտպանը պարտավոր է բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում նշված որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, դրա պաշտոնատար անձին կամ կազմակերպություն, որոնց որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվել են: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, դրա պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը, որոնք ստացել են Պաշտպանի` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում նշված որոշումը, պարտավոր են այն ստանալու օրվանից հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին:
  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքում, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, Պաշտպանը կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմնին առաջարկել պատասխանատվության ենթարկել պաշտոնատար այն անձին, որի որոշմամբ կամ գործողությամբ (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և ազատությունները: Պատասխանատվության ենթարկելու առաջարկի հետ մեկտեղ Պաշտպանը կարող է առաջարկել կարգապահական տույժի տեսակը: Պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Պաշտպանի առաջարկը և արդյունքների մասին սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում տեղեկացնել Պաշտպանին: Պաշտպանի առաջարկած կարգապահական տույժի տեսակը չընտրելու կամ անձին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքում իրավասու պաշտոնատար անձը պարտավոր է Պաշտպանին ներկայացնել համապատասխան հիմնավորում: Կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքում, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, ապա Պաշտպանը կարող է պատասխանատվության ենթարկելու առաջարկով դիմել իրավասու վարչական մարմիններին:
  1. Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր առաջարկությանը չպատասխանած կամ դրանով նախատեսված միջոցառումները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության վերաբերյալ հատուկ տեղեկություն` Պաշտպանի առաջարկության վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության պատասխանների հետ միասին կամ առանց դրանց:

Այսինքն՝ վերը նշված կետերով միայն Պաշտպանն է իրավասու գործողություններ իրականացնել, որն այս պահին չի կարող իրականացվել՝ Մարդու իրավունքների պաշտպանի բացակայության պատճառով։

ՄԻՊ օրենքի 28-րդ հոդվածի 5-ից 7-րդ կետերով սահմանվում  է․

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝  Պաշտպանն իրավասու է․

5) ստանալու տեղեկություններ և պարզաբանումներ ազատությունից զրկման վայրում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց պահման պայմանների, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ցանկացած այլ հարցի վերաբերյալ.

6) ծանոթանալու իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին, ստանալու դրանց պատճենները.

7) իրավասու մարմիններին ներկայացնելու իրավական ակտերի կամ դրանց նախագծերի վերաբերյալ առաջարկություններ։

Այս լիազորությունները ևս չեն կարող իրականացվել։

Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 29-րդ հոդվածը սահմանում է Պաշտպանի լիազորությունները նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման հարցում։

Այդ հոդվածի 1-ից 4-րդ մասերի համաձայն՝  

  1. Պաշտպանն իրավասու է մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը դրանց վերաբերյալ իրավասու մարմին ներկայացնելու գրավոր կարծիք:
  2. Այն բոլոր դեպքերում, երբ Պաշտպանն իր գործունեության ընթացքում պարզում է, որ մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցերը օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով կարգավորված չեն կամ ունեն ոչ լիարժեք կարգավորում, ապա Պաշտպանը կարող է համապատասխան առաջարկություն ներկայացնել իրավական ակտն ընդունող մարմին՝ նշելով իրավական ակտը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտությունն ու սահմանները:

Հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ առաջարկությունը ստացած մարմինը պարտավոր է այն քննարկել և արդյունքների մասին տեղեկացնել Պաշտպանին:

  1. Պաշտպանն իրավունք ունի դիմելու Սահմանադրական դատարան օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով:

Սահմանադրության երկրորդ գլխում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն են։ Այսինքն՝ եթե անհրաժեշտություն առաջանա վիճարկելու մարդու արժանապատվության, կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիթյան, խոշտանգման, անմարդկային և վնաստացուցիչ վերաբերմունքից զերծ մնալու, անձնական ազատության և այլ իրավունքներին վերաբերող օրենքների՝ սահմանադրականությունը վիճարկելու հարց, ապա այս լիազորությունը  ևս չի կարող իրականացվել՝ ՄԻՊ-ի բացակայութան պատճառով։

Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 31-րդ հոդվածով սահմանվում է պաշտպանի տարեկան հաղորդում և զեկույցներ ներկայացնելու կարգը, որոնք ՄԻՊ-ի բացակայության պայմաններում նույնպես չեն կարող ներկայացվել։

Նշենք, որ ՄԻՊ-ի մասին օրենքի համաձայն՝

1․ Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Ազգային ժողովում Պաշտպանի կողմից տարեկան հաղորդման ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:

  1. Պաշտպանի տարեկան հաղորդման կառուցվածքը, դրանում ներառված հարցերի շրջանակը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ներկայացված առաջարկների արտահայտման ձևը որոշում է Պաշտպանը: Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին և հասարակական կազմակերպություններին և հրապարակում նաև զանգվածային լրատվության միջոցներով:
  2. Հասարակական հնչեղություն ունեցող առանձին հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերում Պաշտպանը կարող է հանդես գալ նաև արտահերթ հրապարակային զեկույցներով կամ հաղորդումներով, որոնք կարող են պարունակել ոչ միայն իրավունքների խախտման մասին դեպքեր և փաստեր, այլև մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկներ:
  3. Պաշտպանն ապահովում է հաղորդումների և զեկույցների հրապարակայնությունը:
  4. Պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում հրապարակում է առանձին զեկույց նախորդ տարվա գործունեության վերաբերյալ:

Օրենքի 32-րդ հոդվածով սահմանված լիազորությունները, որոնք նույնպես վերապահված են միայն ՄԻՊ-ին, կարգավորում են Պաշտպանի մասնակցության հարցերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին։

Մասնավորապես՝

  1. Պաշտպանը կարող է մասնակցել Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա, ինչպես նաև իրավունք ունի ներկա լինելու և ելույթ ունենալու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ այդ մարմիններում նիստերի իրականացման սահմանված կարգերին համապատասխան, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր:
  2. Պաշտպանն իր կարգավիճակով չի կարող ելույթ ունենալ դատական նիստերի ընթացքում: Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը կարող է դիտարկման նպատակով ներկա լինել դռնբաց դատական նիստերին:
  3. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու նաև Ազգային ժողովի նիստերին, ելույթ ունենալու «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, երբ քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր:

33-րդ հոդվածով սահմանվում է, որ Պաշտպանը կարող է ստեղծել իրեն առընթեր խորհուրդներ` կազմված մարդու իրավունքների բնագավառում անհրաժեշտ փորձ և գիտելիքներ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից:

36-րդ հոդվածի 4-րդ  մասի համաձայն՝ Պաշտպանի որոշմամբ Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք կարող են հանդես գալ որպես Պաշտպանի ներկայացուցիչներ Ազգային ժողովում և Սահմանադրական դատարանում:

Միայն Պաշտպանին են վերապահված նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին առնվող որոշումներ կայացնելու որոշ  լիազորություններ, որոնք սահմանվում են ՄԻՊ օրենքի 37 և 39-րդ հոդվածներով։

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի համաձայն՝ Պաշտպանը պետք է ընտրվի ՄԻՊ պաշտոնը թափուր մնալուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով՝ ՄԻՊ-ի ընտրության այլ՝ եռամսյա ժամկետ է սահմանված։ Այժմ, փաստացի, մեկամսյա ժամկետը սպառվել է ու ՄԻՊ որևէ թեկնածու մինչև այդ պահը չի առաջադրվել։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ Ազգային ժողովը չի կարողանում թեկնածու ընտրել, իսկ այն անձինք, որոնց Քաղաքացիական պայմանագիրն առաջարկել է դառնալ ՄԻՊ, հրաժարվել են։

Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող, ինչպես նաև հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 4-րդ հոդվածով  սահմանվում են պաշտպանի՝ այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումներ, որոնք միտված են վերջինիս՝ իրավահավասարության, անկողմնակալության և սահմանադրությամբ ամրագրված այլ սկզբունքներով գործելն ապահովելուն։

Մասնավորապես՝ 

  1. Պաշտպանը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
  2. Պաշտպանը կարող է անդամակցել կամ այլ կերպ ներգրավվել մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, եթե դա չի հակասում Սահմանադրությամբ և սույն օրենքով Պաշտպանին վերապահված գործառույթներին, ինչպես նաև չի ազդում նրա անկողմնակալության վրա:
  3. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում Պաշտպանը պարտավոր է ցուցաբերել քաղաքական զսպվածություն։

Արաքս Մամուլյան