«Ո՞վ է վերահսկում այդ կայքերի համապատասխանությունը». Անահիտ Բախշյան

Լուրեր

24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
Բոլորը

ՀՀ կառավարության 26.12.2013թ. հ.1521-Ն որոշմամբ հաստատվել են պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները, որոնց նպատակը պետական մարմնի գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելն է:

Այս պահանջը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով վերաբերում է նաև դպրոցներին, որոնց կայքերը դրված են ktak.am-ում և դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից մեծ մասում կառավարության այս որոշմամբ հաստատված պահանջները դրված չեն ամբողջությամբ կամ դրվել են ձևական, որոնք ոչ թե դպրոցի գործունեության թափանցիկությունն են ապահովում, այլ՝ անթափանցությունն ու ոչ հրապարակայնությունը և ավելի շատ հարցեր են առաջացնում:

Մասնավորապես ktak.am-ում ուսումնասիրել եմ հատուկ դպրոցների կայքերը, որոնք գտա մեծ դժվարությամբ, որովհետև «հատուկ դպրոցներ» առանձին պատուհանում դրվելու փոխարեն, դրվել են «քոլեջներ, ուսումնարաններ, կրթահամալիրներ և վարժարաններ» պատուհանում ու այն էլ ոչ բոլորը, օրինակ Երևանում գործող Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցն այստեղ ներկայացված չէ, ինչո՞ւ, տեսնես այդքան դժվա՞ր է բոլոր հատուկ դպրոցների կայքերը առանձին պատուհանում մեկտեղելը:

Ընդհանրապես, ո՞վ է վերահսկում այդ կայքերի համապատասխանությունը վերոնշյալ ՀՀ կառավարության որոշման պահանջներին: Բազմիցս եմ այս հարցը բարձրացրել, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության առջև, սակայն այդպես էլ այն չի իրականացվել, բացառությամբ Երևանի ենթակայության դպրոցների, միայն ըստ տարիների ֆինանսական բոլոր փաստաթղթերի, որոնք, կարելի է ասել, օրինակելի են ու իսկապես ապահովում են դպրոցների ֆինանսական գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Ուսումնասիրել եմ ԿՏԱԿ-ի և Երևանի կայքերում դրված 11 հատուկ դպրոցների կայքերն ու ստացել հետևյալ տպավորությունը, դրանցում չկան ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ պահանջվող դպրոցների գործունեության մասին արդիական, հավաստի տեղեկատվություն տրամադրելու միասնական պահանջ: Որ տնօրենն ինչ կարևորել է, այն էլ տեղադրել կամ՝ ոչինչ չի տեղադրել: Հերթով ներկայացնում եմ.
.ՀՀ ԿԳՆ հանրապետական հ․1 հատուկ կրթահամալիրի կայքի առաջին էջը, չգիտես ինչու՞՝ անգլերեն է, գործունեության առարկան և նպատակը հակասոցիալական վարք դրսևորած երեխաների կողմից հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումն է` խնամքի և պաշտպանության ապահովմամբ: 2017-2018թ.թ. վերաբերյալ ոչ մի տվյալ չկա:

2.Հանրապետական հ․2 հատուկ կրթահամալիրի կայքում չկա կանոնադրություն, հայտնի չէ, թե ի՞նչ ուղղություն ունի այս դպրոցը:

3.Երևանի հ.12 հատուկ դպրոց՝ դատարկ կայք:

4.Երևանի երաժշտական հ․13 հատուկ դպրոց Դպրոցի մասին՝ Դպրոցը հիմնվել է … թվականին: Այն գործում է … թվականից: Ոչինչ չասող հաշվետվություններ: Ոչ տնօրենի մասին, ոչ կառավարման խորհրդի մասին:

5.Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց: Կայքում չկա կառավարման խորհրդի մասին ոչ մի տեղեկություն, մնացածը ճիշտ է կա, սակայն ֆինանսական փաստաթղթերը խնամքով չեն դրված, թվերը չեն երևում:

6.Երևանի հ․16 հատուկ դպրոցի կայքը հիմնվել է 2016թ. դեկտեմբերի 5-ին անգլերենով ու օտար երեխաների լուսանկարով, և ո՛չ կանոնադրություն, ո՛չ ինչպիսի հատուկ կրթություն է իրականացվում , ո՛չ մի փաստաթուղթ դրված չէ:

7.Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ․11 հատուկ(օժանդակ) դպրոց սովորողների թիվը չկա, ունի 34 աշխատող, որոնց մեջ կոշկակար, դերձակ, սպասուհի, 2 բժիշկ, 2 բուժքույր:

8.Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց: Դպրոցը հանդիսանում է Երևանի հենաշարժական ֆունկցիայի խանգարման երեխաների միջնակարգ հատուկ գիշերօթիկ դպրոցի (վկայական N Բ 001606 պետական գրանցամատյանում գրանցման (հաշվառման) համարը 282.0060,գրանցման ծածկագիր 10015907 գրանցման ամսաթիվ 25,12,96թ.) իրավահաջորդը։ Բացեք դպրոցի նկարներն ու կտեսնեք, որ մեծամասնությունը չունեն հենաշարժական ֆունկցիայի խանգարում, բայց սովորում են հատուկ դպրոցում, ինչո՞ւ:

Կայքում դրված էին միայն նկարներ, ոչ հաստիքացուցակ, ոչ տարիֆիկացիա, դատարկ կայք, իհարկե գիտեմ ով է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, բայց կայքում ոչ մի տեղեկություն:

9.Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների h.1 հատուկ դպրոցի կայքում չկա կանոնադրություն, հայտնի չէ, թե ինչպիսի՞ երեխաների համար է նախատեսված, միայն նախահաշիվն է դրված, տարեկան 100.191.0 հազար

10.Վաղարշապատի հ․2 հատուկ (օժանդակ) դպրոցի կայքում ոչ կանոնադրություն, ոչ դպրոցի կառավարման խորհրդի, ոչ տնօրենի մասին, ոչ հաստիքացուցակի մասին տեղեկություններ չկան:

Երևանի ենթակայության 3 հատուկ դպրոցների՝ թ.2 մտավոր թերզարգացումներ ունեցող երեխաների (տեսնես ե՞րբ կվերանայվի այս խայտառակ անվանումը), նույն անվանումով թ.6 և խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների թ.8 դպրոցների yerevan.am կայքում դրված են ֆինանսական բոլոր փաստաթղթերը, սակայն այստեղ էլ բացակայում է դպրոցի կայքերին ներկայացվող այլ պահանջները: Նշեմ նաև, որ այս դպրոցների «տարիֆիկացիայի ամփոփ տվյալներ» ցուցակներում «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ» տողի դիմաց ոչ մի թիվ գրված չէր: Այս մասին բարձրաձայնելուց հետո այնտեղից այդ տողը վերացավ, որը լուրջ խախտում է:

Ասելիքս այն է, որ 21-րդ դարում կայքերը պետք է վերահսկվեն, որովհետև այնտեղ դրված ՀՀ կառավարության 26.12.2013թ. հ.1521-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերն ուսումնասիրելով կամ տեղեկություններին հետևելով, կարելի է ոչ միայն վերահսկել դպրոցներում կրթության կառավարման օրինական գործընթացն, այլև մեթոդական խորհուրդներով ուղղորդել տնօրեններին, որպեսզի նրանք չվրիպեն: Հենց այս նպատակով էլ սկսել էի ուսումնասիրել առայժմ հատուկ դպրոցների կայքերը, որի արդյունքում գրվեց այս հոդվածը, որը շարունակելի է:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ