«Բաքուն աշխուժացրել է ապատեղակատվական արտադրությունների թափը». Շահան Գանտահարյան

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը
 
Բաքվի պաշտպանության նախարարության տեղեկատվական բաժանմունքը աշխուժացրել է ապատեղակատվական արտադրությունների թափը եւ անվերջ խոսում է նոր տարածքներ վերահսկելու նպատակով իրականացված գործողությունների հաջողությունների մասին։
 
«Վերջին տարիների ընթացքում զինվորական կարողականությունը էականորեն ընդլայնվել է եւ էականորեն փոխվել է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ զինվորական հաւասարակշռությունն ի նպաստ մեզ»,- հայտարարել էր պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
 
Հասանովն նաեւ ասել էր, որ ադրբեջանական բանակը արդեն վերահսկում է Լաչին տանող ճանապարհը: Պարզ է, որ հայկական կողմի համպատասխան բաժանմունքների պաշտոնական տեղեկատվությունները նման հերյուրանքները որակել են ամբողջովին իրականության չհամապատասանող ապատեղեկատվություն։
 
Մինչ, Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ բացի հրադադարի հետեւողական խատումներից, ՊԲ արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի: ՊԲ առաջապահ անձնակազմի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 6 հոգուց բաղկացած ադրբեջանական հատուկ ջոկատայինների խումբը հետ է շպրտվել:
 
Շաբաթվա ընթացքում, բացի վերոնշյալից, շփման գծին հարակից մի շարք տարածքներում հակառակորդը շարունակել է իրականացնել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:
 
Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումներն ու մարտավարա- հետախուզական ապահովման ծառայությունները աչալրջորեն վերահսկել եւ վերահսկում են առաջնային գծի ողջ երկայնքով ստեղծված օպերատիվ իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:
 
Ուրեմն, պատահածներն այն են, որ շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերը իրականացնում են ակտիւ տեղաշարժեր, կուտակումներ, զուգահեռ Բաքվի բարձրագույն օղակներից հնչում են լայնամասշտաբ պատերազմի սկսման եւ դրա իբրեւ նախապատրաստություն Նախիջեւանյան եւ Արցախյան ճակատների ուղղությամբ տարածքներ «ապաօկուպացնելու» նպատակով իրականացվող գործողությունների հաջողության մասին։
 
Դժվար է միանշանակ հետեւություն անելն ու մեկնաբանելը, թե ինչու է Բաքուն պատերազմի իմիտացիոն գործողություններ ձեռնարկել։ Եթե ընդունենք, որ Բաքվի պետությանը բնորոշ ռազմատենչ հռետորաբանությունը ներքինսպառման առաջնային առաջադրանք է ունեցել, այս դեպքում եւս  Բաքվիներհասարակական իրավիճակի թեժացման նախադրյալների հասունացման չեզոքացումով կարելի է բացատրել նման իմիտացիոն տեղաշարժերի ձեռնարկելը։ Աւելի գլոբալ առումով` ռուս-թուրքական մերձեցմամամբ կամ Կրեմլից դեպի Վաշինգտոն ուղղված երկխոսության նշանների ընկալմամբ ստատուս քվոյի փոփոխության հավանականության նախապատրաստվելու ընդառաջ քայլեր առնելու։
 
Եւս մեկ հավանական մեկնաբանություն. ՀՀ-ի եւ ԵՄ-ի գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի առիթով կայացած մամուլի ասուլիսին եւ հետեւած հաղորդագրությունում շրջանցվել է արցախյան հակամարտության թեման, մինչ վերահաստատվել էր ԵՄ-ի հանձնառությունը՝ աջակցելու ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կ արգավորմանը։ ԵՄ-ն հորդորում էր կողմերիններգրավվել այս գործընթացում առանց որեւէ նախապայմանի։
 
 
Բնականաբար նախապայմանը այստեղ առաջին հերթին վերաբերվում է արցախյան հակամարտությանը: Իսկ պարզ է, որ մեր երկրում ստեղծված իրավիճակը արժանացել է ԵՄ-ի մոտ դրական հրապարակային արձագանքումների եւ ՀՀ-ի հետ փաստաթղթում ամրագրված բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու եվրոպական պաշտոնական կեցվածքներին։ Պարզ է, որ Բաքուն անհանգիստ է Երեւան- Անկարա առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացին ներգրավվելու հորդորներից։
 
 
Այժմ, գետնի վրա իրողությունն այն է, որ շփման գծի երկայնքով եւ նախիջեւանյան ուղղությամբ կան ռազմատեխնիկայի կուտակումներ, տեղաշարժեր եւ ադրբեջանական սեփական տարածքների վրա ապաօկուպացման իմիտացիոն գործողությունների բեմականացումներ եւ նկարահանումներ։
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
 
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր