Քննչական կոմիտեն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

24.02.2026 | 12:46
ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ժնևում քննարկել են միջուկային զենքի մասին պայմանագիրը
24.02.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել հեղինակավոր մրցաշարում
24.02.2026 | 12:28
«Բուդյո-Գլիմտի» մարզիչ․ Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, բայց նրա խաղի ինտենսիվությունը շատ բարձր է
24.02.2026 | 12:19
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 12:17
2 նախագահ, մեկ վարչապետ, մեկ պատգամավոր և այլք․ ովքեր 2025-ին հայտնվեցին ամբաստանյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 12:11
Երկրաշարժ՝ Մասիսից ոչ հեռու // ՔՊ-ական պատգամավորը դատի է տվել քաղաքագետին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 12:05
Պատերազմի 4-րդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիև է ժամանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:55
Իրանում Սուրեն Պապիկյանը հանդիպել է իր պաշտոնակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.02.2026 | 11:49
Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք․ ՊԵԿ
24.02.2026 | 11:37
«ԱԶ Ալկմար» – «Նոա» հանդիպման հյուրերի սեկտորի տոմսերը սպառվել են
24.02.2026 | 11:33
Եկեղեցին ասում է՝ օտարումն ընդհանրապես արգելեք․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:24
Այս նախագիծը որևէ խնդիր չի լուծում Հայ առաքելական եկեղեցու ժառանգության հատվածում․ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:15
Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները չեն կարող պատվիրակվել մեքենաներին․ Հայաստանն ընդգծում է՝ մարդկային դատողությունը մնում է անփոխարինելի․ Միրզոյան
24.02.2026 | 11:10
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 10:50
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը դատի է տվել քաղաքագետին ֆեյսբուքյան գրառման համար
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Այդ կերպ Մ. Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը:

ՔԿ տեղեկացմամբ՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության բաժին։
ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Վերջինս վարույթի շրջանակում ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք, անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում նաև ձերբակալված Մ. Սահակյանի հետ։

Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: