Ինչ-որ առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ ՔԿ

Լուրեր

16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
16.12.2025 | 21:17
Կիևը Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական «ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո». Զելենսկին հայտարարել է, որ տարածքների  շուրջ «դեռևս կոնսենսուս չկա»
16.12.2025 | 21:00
Փաշինյանը հրաժարվեց Մինսկի խմբում բանակցությունից, Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց հարձակվել Արցախի վրա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:45
Անհիմն են արգելվել ցույցերը․ 2020-ին հայտարարված ռազմական դրության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:36
Ստորագրվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը
16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
Բոլորը

2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Այդ կերպ Մ. Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության բաժին։

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Վերջինս վարույթի շրջանակում ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք, անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում նաև ձերբակալված Մ. Սահակյանի հետ։
Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը»,- ասված է  հաղորդագրության մեջ։