«Առաջին և միակ հարվածը հասցրել է Մհեր Սահակյանը»․ փաստաբան Ռուբեն Մելիքյան

Լուրեր

17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է մարմնական վնասվածք հասցնելու կասկածով։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Վերջինիս խոսքով՝ Սահակյանը գտնվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնում, կատարվել են վարույթային գործողություններ, այդ թվում՝ անձնական խուզարկություն։

«Սպասում ենք, որպեսզի տեղափոխվի Երևանի քննչական բաժին, վարույթը փոխանցվի նախաքննական մարմնին, սպասում ենք հարցաքննության»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Սահակյանը հայտնել է, որ փակ նիստում եղել է թեժ քննարկում, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները ագրեսիվ վարքագիծ են դրսևորել։

«Առաջինը Մհեր Սահակյանի ուղղությամբ քայլել է Վլադիմիր Վարդանյանը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք բազմիցս տեսել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անպատիժ հարվածներ են հասցնում ընդդիմության պատգամավորներին, Մհեր Սահակյանը իրական վտանգ է զգացել, և երբ Վլադիմիր Վարդանյանը մոտեցել է, առաջինն ինքն է հարվածել․ առաջին և միակ հարվածը հասցրել է Մհեր Սահակյանը, Վլադիմիր Վարդանյանը պատասխան հարված հասցնելու հնարավորություն չի ունեցել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ պնդելով, որ Սահակյանը անհրաժեշտ պաշտպանության է դիմել։

Արաքս Մամուլյան