Թեհրանը Բաքվից պահանջել է բացատրություն տալ Իսրայելի հետ «հակաիրանական համագործակցության» վերաբերյալ

Լուրեր

13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Իրանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի վերաբերյալ և բացատրություն պահանջել Բաքվից։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ պաշտոնյայի՝ այս համագործակցությունը «դավադրություն» է, որն Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում։

Իրանի ԱԳՆ Telegram-ալիքի հաղորդագրության համաձայն՝ Քանանին բացատրություններ է պահանջել Բաքվից՝ կապված Ադրբեջանի և Իսրայելի միջև «ռազմավարական գործընկերության նոր փուլի» մասին հայտարարությունների հետ, որի նպատակը, նրա պնդմամբ, «միասնական հակաիրանական ճակատ» ստեղծելն է։ ԱԳՆ խոսնակը նաև մատնանշել է «Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև անքակտելի պատմական և կրոնական կապերը»։

Նշենք, որ չորեքշաբթի Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հրեական պետություն այցով ժամանած ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո ասել է, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է համատեղ դիմակայեն Իրանին։

«Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի թույլ չտանք Իրանին ձեռք բերել [ռազմական] միջուկային կարողություն: Դա կարելի է անել քաղաքական և տնտեսական գործիքների միջոցով՝ միաժամանակ ստեղծելով վստահելի և շոշափելի ռազմական սպառնալիք»,- ասել է Քոհենը:

Տաթև Ֆռանգյան