Դոնալդ Թրամփը, հնարավոր է, շուտով կալանավորվի․ նրան պաշտոնական մեղադրանք կներկայացվի

Լուրեր

17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
Բոլորը

Դոնալդ Թրամփը դարձել է պատմության մեջ առաջին ԱՄՆ նախկին նախագահը, ում դեմ պաշտոնապես քրեական գործ կհարուցվի։ Մանհեթենի Մեծ ատենակալները քվեարկել են այս որոշման օգտին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լուրը հաստատել է Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը։ Մեղադրանքի մանրամասներն առայժմ չեն բացահայտվում։

Սա Թրամփի դեմ տարվող մի քանի հետաքննություններից մեկն է, որը կապված է Սթորմի Դենիելսին (իսկական անունը՝ Ստեֆանի Քլիֆորդս) լռության դիմաց գումար վճարելու հետ: Ըստ գործի նյութերի՝ 2016 թվականի ընտրություններից առաջ Թրամփը փաստաբանի միջոցով 130,000 դոլար է վճարել Սթորմի Դենիելսին, որպեսզի վերջինս լռի տասը տարի առաջ իր հետ սեռական հարաբերություն ունենալու մասին:

Թրամփն ու նրա փաստաբանը դա ներկայացրել են որպես իրավաբանական ծառայությունների համար վճարում, որը համարվում է խարդախություն Նյու Յորք նահանգում և պատժվում է քրեական օրենսգրքով: Փաստաբան Մայքլ Քոենը 2018 թվականին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, սակայն Թրամփին, որն այն ժամանակ նախագահ էր, պաշտոնապես մեղադրանք չէր առաջադրվել։

Տաթև Ֆռանգյան