Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սևան» ՔԿՀ. ԱՆ-ն պարզաբանում է

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել՝ ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ։

ԱՆ հաղորդագրության մեջ նշված է․ «2023 թվականի մարտի 30-ին «2023 թվականի մարտի 30-ին «Հրապարակ» օրաթերթում զետեղվել է «Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սևան» ՔԿՀ» վերտառությամբ հոդված:
Վերոնշյալ հրապարակման կապակցությամբ` Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Նարեկ Սարգսյանի դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ կարգադրությունը Քրեակատարողական ծառայությունում ստացվել է 2022 թվականի հուլիսի 19-ին:

Համաձայն դատավճռի՝ Նարեկ Սարգսյանը կատարել է ծանր հանցանք, դատապարտվել է 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման, ռեցիդիվ չի ունեցել:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծանր հանցանքների կատարման համար 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված, հանցագործությունների ռեցիդիվ չունեցող անձինք պատիժ են կրում միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում: Նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ պատժի կրման համար քրեակատարողական հիմնարկը և համապատասխան անվտանգային գոտին որոշում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ ընտրելով դատապարտյալի նախկին մշտական կամ մերձավոր ազգականների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ:

Նկատի ունենալով, որ միջին անվտանգային գոտու մեղմ «Արթիկ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև հաշվի առնելով, որ Նարեկ Սարգսյանը նախկինում մշտական բնակվել է Երևան քաղաքում, Հանձնաժողովը վերջինիս պատժի կատարումը նշանակել է նրա բնակության վայրին հնարավորինս մոտ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 5-ին»: