Ավստրիական Raiffeisen Bank-ը որոշել է ազատվել ՌԴ-ում իր բիզնեսից

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ավստրիական Raiffeisen Bank International-ը մտադիր է ուսումնասիրել իր ռուսական «դուստր ընկերությունը» վաճառելու կամ այն բանկային խմբից դուրս բերելու հնարավորությունը։ Այս մասին բանկային խմբի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում հայտարարել է գործադիր տնօրեն Յոհան Շտրոբլը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Reuters-ի՝ բանկը կշարունակի կրճատել իր բիզնեսը Ռուսաստանում, սակայն կպահպանի որոշ բանկային բիզնեսներ և բանկային գործունեության լիցենզիա։

«Մենք որոշել ենք դիտարկել պոտենցիալ գործարքները, որոնք կհանգեցնեն ռուսական Raiffeisenbank-ի վաճառքին կամ դուրսբերմանը RBI Group-ից՝ լիովին տեղական և միջազգային օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան, ինչպես նաև  իրավասու մարմինների հետ երկխոսության միջոցով»,- ասել է Յոհան Շտրոբլը։

Հավելենք, որ անցյալ շաբաթ Reuters-ը հրապարակում էր արել, որում բանկի գործերի վիճակին ծանոթ մի քանի անանուն աղբյուրներ ասում են, որ ԱՄՆ-ի արտահայտած մտահոգություններից հետո Եվրոպական կենտրոնական բանկը սկսել է ճնշում գործադրել Raiffeisen Bank International-ի վրա՝ իր բիզնեսը Ռուսաստանից դուրս բերելու համար:

Էմմա Չոբանյան