Կրեմլում Պուտինի՝ Թուրքիա այցի վերաբերյալ դեռ որոշում չեն կայացրել

Լուրեր

16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլը դեռ հստակ որոշում չի կայացրել ապրիլի 27-ին Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանին նվիրված միջոցառումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության ձևաչափի վերաբերյալ, սակայն, ամեն դեպքում, Ռուսաստանը դրանց կմասնակցի պատշաճ մակարդակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտեֆաքսը։

«Դեռևս հստակ որոշումներ չեն կայացվել։ Կարելի է ասել, որ, այսպես թե այնպես, ռուսական կողմը համարժեք ներկայացված կլինի և կմասնակցի արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի վերջին»,- ասել է նա։

Հավելենք, որ նախօրեին թուրքական լրատվականների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել, որ ապրիլի 27-ին Պուտինը կարող է այցելել Թուրքիա՝ կապված «Աքքույու» ԱԷԿ-ում միջուկային վառելիքի առաջին բեռնման հետ։

«Ներկայում մենք հաջողությամբ շարունակում ենք «Աքքույու»ԱԷԿ-ի կառուցումը։ Հնարավոր է՝ պարոն Պուտինն ապրիլի 27-ին ժամանի կամ մենք օնլայն ռեժիմով կապվենք և անենք «Աքքույու»-ի առաջին քայլը»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան