«Հայաստանը ժողովրդավարության քողի տակ ագրեսիվ քաղաքականություն է վարում»․ Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Կառավարության նիստում արված դիտարկումներին, ինչպես միշտ՝ իրականության հետ աղերս չունեցող քարոզչական թեզերով։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Հայաստանի վարչապետը, իբր, սխալ է մեկնաբանում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը փաստել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը։

«Տարածաշրջանում իրավիճակը մանիպուլացնելու՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական փորձերն անընդունելի են։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը ժողովրդավարության քողի տակ շարունակում է իր ագրեսիվ գործունեությունը»,- ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։

Բացի այդ, ադրբեջանական կողմը շարունակել է անհիմն մեղադրանքները, թե Հայաստանը բանակ ու զինված ուժեր է պահում Արցախում, իբր, ռազմական տեխնիկա, զինամթերք, ականներ է տեղափոխում, որոնց կանխման համար «Ադրբեջանը գործողություններ է ձեռնարկում»։

Հավելենք, որ Հաագայի դատարանում Բաքուն այդպես էլ չկարողացավ սեփական քարոզչական թեզերն ապացուցել, որ Հայաստանը զինամթերք և ականներ է տեղափոխում Արցախ։

Ադրբեջանը, որի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամենօրյա ռեժիմով սպառնում է Հայաստանին ու Արցախին, Երևանին մեղադրում է ագրեսիվ  հռետորաբանության մեջ։

Ավելին, Բաքուն նաև պնդում է, թե ադրբեջանական զորքերը, իբր, երբևէ ռազմական հանացագործություններ չեն իրականացրել, քաղաքացիական օբյեկտներին հարվածներ չեն հասցրել։ Նշենք, սակայն, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները փաստագրված են ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից։ Երևանն արդեն դիմել է նաև միջազգային ատյաններ՝ Բաքվին պատասխանատվության կանչելու համար։

Էմմա Չոբանյան