Թեղիները խորը էտեցին, ծառերի դիմադրողականությունը իջավ․ Քրիստինա Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
Բոլորը

Բնակավայրերի կանաչապատումը կոմունալ հիգիենայի խնդիր է։ Այդ խնդիրը լուծելու համար դենդրոլոգները ընտրում են, թե ինչ ծառատեսակներ տնկեն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը՝ խոսելով Երևանում շարունակվող ծառերի զանգվածային հատումների հետևանքների և վտանգների մասին։

«Սանիտարական ծառատեսակ է և՛ հացենին, որ նախկինում ընտրել են դենդրոլոգները, և՛ թեղին, որն ամենալավ փոշեկլանող ծառն է և Հայաստանի ամենահին ծառն է, մեզ համար շատ բնորոշ ծառատեսակներից են նաև բարդին և ուռենին, ինչպես նաև մրգատու ծառատեսակները։

Մենք պարտադիր այնպես պետք է անենք, որ մեր տարածաշրջանի ծառատեսակները տնկվեն, իսկ եթե այլ ծառատեսակներ ենք ուզում բերել, ապա դրանք պետք է լինեն այգիներում՝ փոքր քանակով։

Ծառերի խոր էտը առհասարակ արգելված է։ Երևանում թեղիները խոր էտի ենթարկեցին, և այդ ծառերի դիմադրողականությունն իջեցրին, ու ծառերը չդիմացան միջատների գրոհին։

Առաջացած խնդիրները կապված են ծառերի խնամքի հետ, եթե ծառերի խնամքը չապահովենք, ինչ ծառ էլ լինի, հիվանդանալու է, սակուրան էլ անվերջ հիվանդանում է լվիճներով և սնկային հիվանդություններով։ Պետք է հասկանանք՝ ինչ ծառատեսակ ենք ընտրել և ինչ խնամք պետք է իրականացնել»,- նշեց մասնագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։