Մարտի 30-ից թույլատրվել է  «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը

Լուրեր

24.02.2026 | 11:10
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 10:50
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը դատի է տվել քաղաքագետին ֆեյսբուքյան գրառման համար
24.02.2026 | 10:37
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂ
24.02.2026 | 10:32
ԱՄՆ մաքսայինը փետրվարի 24-ից կդադարեցնի Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի գանձումը, որոնք Գերագույն դատարանը անօրինական է ճանաչել
24.02.2026 | 10:23
Մոսկվայում  ոստիկանական մեքենա է պայթեցվել. զոհվել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակից, ևս երկուսը՝ վիրավորվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
24.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 24-ի դրությամբ
24.02.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.02.2026 | 09:31
Երկրաշարժ Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք. այն զգացվել է նաև Մխչյան և Դվին գյուղերում
23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով․ տեղեկացնում են ՔՏՀԱՏՄ-ից։

«Ըստ այդմ՝ Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը մասնակի կամ ամբողջովին դադարեցնելու հիմքը։

Ուստի, առկա հանգամանքների ուսումնասիրության արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից մարտի 30-ին որոշում է կայացվել թույլատրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը։

Միևնույն ժամանակ ընկերության տնօրենին տրվել է կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների դեռևս առկա խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։