«Առողջ, ներգրավված, գիտակից երիտասարդներ ունենալուն ենք փորձում հասնել»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանում մեկնարկել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շահակիցների խմբի առաջին աշխատաժողովը։ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագիրը ներառում է խնդիրների լայն շրջանակ, առաջարկում է հանրային կյանքում երիտասարդների մասնակցությունը խթանելու նորարարական լուծումներ։

Ակնկալվում է, որ այն կբարելավի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնի դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։

Ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի» գլխավորած կոնսորցիումը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի», «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ»-ի, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի անդամակցությամբ։

Ծրագրի հիմնական գործընկերն է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Համաժողովին հրավիրված են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսյա Սվաջյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, այլ միջազգային և տեղական գործընկերներ։

««Քաղաքացիական կրթությունը» ժողովրդավարության անբաժան մասն է»,-  համաժողովի ընթացքում ընդգծեց ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը։ Նրա խոսքով՝ ծրագրի հենքը երիտասարդության դրական զարգացման գաղափարախոսությունն է։

Ծրագրի առաջին բաղադրիչը թիրախավորում է ֆորմալ հանրակրթությունը՝ դպրոցականներին, երկրորդը՝ 18-29 տարեկան երիտասարդներին և ավելի շատ փորձում է նպաստել հանրային կյանքում նրանց մասնակցությանը։

«Մեր տեսլականը առողջ ներգրավված արդյունավետ գիտակից երիտասարդն է, մեր գործողություններով մենք փորձում ենք այդպիսի երիտասարդ ձևավորել»,- ընդգծեց «Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի»-ի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։