ԵՄ-ն ընդունել է մինչև 2035թ. ածխաթթու գազ արտանետող մեքենաների վաճառքն արգելելու մասին օրենք

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

Շրջակա միջավայրն աղտոտող մեքենաների վաճառքի փուլային դադարեցումը վերջնական հավանություն է ստացել ԵՄ-ում և կդառնա օրենք: Օրենսդրության ընդունումը մի քանի շաբաթով հետաձգվել էր Գերմանիայի կողմից ընդդիմության արժանանալու պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle պարբերականին:

Ըստ Շվեդիայի էներգետիկայի նախարար Էբբա Բուշի՝ օրենքը մինչև 2035 թվականը կարգելի ածխաթթու գազ արտանետող վառելիքով աշխատող մեքենաների վաճառքը:

Լրատվամիջոցը նշում է, որ վեճերի առիթ դարձած օրենքին հավանություն են տվել ԵՄ 27 անդամ երկրների էներգետիկայի նախարարները. օրինագծի ընդունումը հետաձգվում էր Գերմանիայի տրանսպորտի նախարար Ֆոլկեր Վիսինգի կողմից:

Մարտի 25-ին Բրյուսելը և Բեռլինը ձեռք են բերել փոխհամաձայնություն, որը թույլ կտա վաճառել ավտոմեքենաներ և ֆուրգոններ, որոնք աշխատում են, այսպես կոչված, կլիմայական չեզոք սինթետիկ վառելիք, որն արտադրվում է:

Այս քայլի միջոցով փորձ է արվում զսպել ԵՄ-ում ածխաթթու գազի արտանետումները, որոնք մեծ ազդեցություն ունեն գլոբալ տաքացման վրա և կարող են հետագա վտանգավոր հետևանքներ ունենալ մոլորակի համար:

Պարբերականը նշում է, որ տրանսպորտին բաժին է ընկնում ԵՄ արտանետումների շուրջ 25%-ը:

Մինչև 2035 թ.-ը ածխաթթու գազ արտանետող մեքենաների վաճառքն արգելելու մասին օրինագծին դեմ էր արտահայտվել նաև Լեհաստանի էներգետիկայի նախարարը, իսկ Ռումինիան, Իտալիան և Բուլղարիան ձեռնպահ էին մնացել: Նախագծի ընդդիմադիրները փաստարկում էին, որ դա կհանգեցնի մեքենաների գնի աճի:

Ըստ լրատվամիջոցի՝ նախագիծը որոշ դժգոհություններ է առաջացրել նաև ավտոարտադրողների մոտ: Օրինակ՝ Porsche-ն և Ferrari-ն դժգոհել են, որ էլեկտրական մեքենաների համար անհրաժեշտ շարժիչները չափազանց ծանր կլինեն իրենց մեքենաների համար: Այլ ավտոարտադրողները, օրինակ՝ Volkswagen-ը, Mercedes-Benz-ը և Ford-ը, արդեն «խաղադրույք են կատարում» էլեկտրական մեքենաների վրա՝ փորձելով լուծումներ գտնել ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ: