Ծանրորդ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները շարունակում են պայքարը Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում:
Այսօր մեր մարզիկներից 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը հրում վարժությունում բարձրացրեց 158 կգ, գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի, երկամարտի 281 կգ արդյունքով նա գրավեց 5-րդ տեղը։
Ավելի վաղ 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը երկամարտի 275 կգ արդյունքով նա դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: