Անվտանգության իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակում է լարված մնալ՝ հաճախակի փոխհրաձգություններով. Amnesty international

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» 2022-2023 թվականների զեկույցը, որում ներկայացվել է 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ անվտանգության իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակում է լարված մնալ՝ հաճախակի փոխհրաձգություններով. ադրբեջանական հրետակոծությունները Հայաստանի ներսում՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, հանգեցրել են ավելի քան 200 զոհի, այդ թվում՝ երկու խաղաղ բնակիչների։

Հոկտեմբերին Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են իրենց սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության կարճաժամկետ տեղակայման շուրջ։ Պատերազմի հետևանքով ռուսների լայնածավալ միգրացիան Հայաստան օգնել է տնտեսական ցուցանիշների բարելացմանը, բայց նաև նպաստել վարձակալության գների և, ընդհանուր առմամբ, ապրուստի թանկացմանը:

Զեկույցում նշվում է, որ մարտին Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել աշխատանքի անվտանգության և առողջության բարելավմանն ուղղված՝ Հայաստանի կողմից ձեռնարկված անբավարար միջոցների, աշխատանքային առողջության և անվտանգության վերաբերյալ հստակ սահմանված քաղաքականության բացակայության և բոլոր աշխատողների ու նրանցից կախյալ անձանց սոցիալական ապահովության երաշխավորման ձախողման կապակցությամբ:

Միջազգային մարդասիրական օրենքների խախտման բաժնում իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ ոչ մի էական առաջընթաց չի գրանցվել 2020 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության կամ ենթադրյալ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Դրանում նշվում է նաև, որ «մարդիկ շարունակել են զոհվել և վիրավորվել ականներից, որոնք տեղադրվել են հայկական ուժերի կողմից այն տարածքներում, որոնց վերահսկողությունը զիջվել է Ադրբեջանին»։

Ըստ օգոստոսին հրապարակված ԿԽՄԿ-ի զեկույցի՝ 2020 թվականի մարտերից ի վեր ավելի քան 300 հայ է անհետ կորած:

Անդրադառնալով հավաքների անցկացման ազատությանը՝ զեկույցի հեղինակները նշում են, որ խաղաղ հավաքների անցկացման ազատությունը սահմանափակվել է բողոքի ցույցերին իրավապահ մարմինների բուռն և անհամաչափ արձագանքով: Անդրադարձ կա ապրիլից հունիս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին, որոնց մասնակիցները պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ բանակցությունների պատճառով։

Բողոքի ցույցերը հաճախ կրել են լայնամասշտաբ ցույցերի բնույթ՝ փողոցներ փակելով և վրաններ տեղադրելով: Իշխանությունների արձագանքը երբեմն անհամաչափ է եղել՝ ցրելով ու ձերբակալելով հարյուրավոր, ինչպես նաև վիրավորելով տասնյակ մարդկանց։ Ամենակատաղի բախումներից մեկի ընթացքում, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, ոստիկանությունը չափից ավելի ուժ է գործադրել, որպեսզի թույլ չտա հազարավոր ցուցարարների՝ մոտենալ Հայաստանի խորհրդարանի շենքին:

Նշվում է, որ 50 մարդ, այդ թվում՝ 34 ոստիկան, բժշկական օգնության կարիք է ունեցել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել են «զանգվածային բռնություններին» մասնակցելու համար: Լրատվամիջոցների իրավունքների պաշտպանները հայտնել են, որ առնվազն 11 լրագրող է վիրավորվել ապրիլ-հունիս ամիսներին բողոքի ակցիաները լուսաբանելիս, ոմանց աշխատանքը խոչընդոտվել է ցույցերը լուսաբանելիս: Տեղեկացվում է, որ մինչև տարեվերջ որևէ ոստիկանության աշխատակցի մեղադրանք չի առաջադրվել՝ հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու կապակցությամբ։

Նշվում է, որ օգոստոսի 25-ին ոստիկանությունը ցրել է խաղաղ ցույցը մայրաքաղաք Երևանում՝ ընդդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման՝ ձերբակալելով 22 մարդու։ Ձերբակալված ցուցարարներին մի քանի ժամ պահել են առանց փաստաբանի կամ հայերեն չհասկացողների համար՝ թարգմանչի։ Բոլորն էլ նույն օրն ավելի ուշ ազատ են արձակվել՝ առանց մեղադրանք ներկայացնելու։

Զեկույցում նշվում է, որ խոսքի ազատությունը ևս շարունակել է անհիմն սահմանափակված լինել։ Քրեական հետապնդումները՝ կապված իշխանություններին ուղղված քննադատության օրինական արտահայտման հետ, բացասական ազդեցություն են ունեցել խոսքի ազատության վրա։

2021 թվականին հասարակական գործիչներին վիրավորելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո ավելի քան 200 քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով։

Անդրադառնալով բնապահպանությանը՝ զեկույցում նշվում է, որ հունիսի 18-ին խորհրդարանը փոփոխել է հանքարդյունաբերության մասին օրենսգիրքը, ինչը հեշտացնում է հասարակության ընդդիմադիր և բնապահպանական մտահոգությունների շրջանցումը, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս հանքարդյունաբերության նախագծերը շարունակել՝ չնայած բողոքներին: Տեղի բնապահպան ակտիվիստները մտահոգություն են հայտնել, որ նոր օրենքը ծառայում է կառավարության մտադրությանը՝ վերսկսել Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը Հայաստանի հարավում, որը դադարեցվել էր բնապահպանական և այլ մտահոգությունների ու քաղաքացիական հասարակության բողոքի պատճառով:

ԼԳԲՏ անձանց իրավունքների մասով զեկույցում նշված է, որ նրանք շարունակել են բախվել խտրականության՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով, քանի որ խտրականության դեմ պայքարի օրենքները եղել են ոչ ադեկվատ:

Տաթև Ֆռանգյան