ԱՄՆ-ի հետ սահմանին տեղակայված Մեքսիկայի միգրանտների կենտրոնում հրդեհը 39 մարդու կյանք է խլել

Լուրեր

17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Առնվազն 39 միգրանտ է զոհվել Մեքսիկայի հյուսիսում գտնվող Սյուդադ Խուարես քաղաքի՝ միգրանտների համար նախատեսված կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով, գրում է BBC-ի ռուսական ծառայութոյունը։

Հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան՝ տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին, Միգրացիայի ազգային ինստիտուտում, որը գտնվում է Սթենթոն միջազգային կամրջի կողքին։ Այն կապում է մեքսիկական Սյուդադ Խուարես քաղաքը ամերիկյան Տեխաս նահանգի Էլ Պասոյի հետ:

Ինստիտուտը հայտնել է, որ կենտրոնում 68 չափահաս տղամարդ է եղել Կենտրոնական և Հարավային Ամերիկայից, որոնցից 29-ը տուժել են հրդեհի հետևանքով և տեղափոխվել շրջանի չորս հիվանդանոցներ:

Ականատեսներից մեկը Reuters-ին հայտնել է, որ դիակներ է տեսել և հաստատել, որ կրակն արդեն մարվել է: Նրա խոսքով՝ հաստատությունում գտնվող միգրանտներից շատերը Վենեսուելայի քաղաքացիներ են եղել։

Պաշտոնական հայտարարություն այն մասին, թե ինչն է հրդեհի բռնկման պատճառը, չի եղել, սակայն տեղական թերթերը հայտնում են, որ հրդեհից կարճ ժամանակ առաջ շենքի ներսում ծեծկռտուք է սկսվել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ միգրանտներն ի նշան բողոքի ներքնակներ են այրել։

Մեքսիկայի Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։

Տաթև Ֆռանգյան