ԱՄՆ-ը Չինաստանին մտադիր է զրկել զարգացող երկրի կարգավիճակից

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը՝ մարտի 27-ին, ընդունել է օրինագիծ, ըստ որի՝ ԱՄՆ-ի իշխանությունները պետք է ձգտեն Չինաստանին զրկել զարգացող երկրի կարգավիճակից միջազգային կազմակերպություններում ու համաձայնագրերում։ «Չինաստանը զարգացող երկիր չէ» վերնագրված օրինագիծը 415 ձայնով միաձայն հավանության է արժանացել, հայտնում է The Hill-ը։ Օրինագիծը հանձնարարում է պետքարտուղարությանը «հասնել Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության կարգավիճակի փոփոխության՝ զարգացող երկրից միջինից բարձր, բարձր եկամուտ ունեցող կամ զարգացած երկրի կարգավիճակի այն բոլոր միջազգային կազմակերպություններում, որոնց կազմում են ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Չինաստանը, ինչպես նաև բոլոր միջագային պայմանագրերի ստորագրման ժամանակ, որոնց կողմ է հանդիսանում ԱՄՆ-ը։

Օրենսդիրները կարծում են, որ անկախ այն բանից՝ արդյո՞ք հաջողությամբ կավարտվեն այդ փորձերը թե՞ ոչ, ԱՄՆ-ին պետք է հասնի այն բանին, որպեսզի Չինաստանը չօգտվի «արտոնյալ վերաբերմունքից» ու չստանա «օգնություն զարգացող երկրի կարգավիճակ ունենալու պատճառով»։ Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները պետք է հաշվետու լինեն Կոնգրեսի առաջ այս խնդիրների իրականացման ջանքերի վերաբերյալ։

Չինաստանի տնտեսությունն իր ծավալներով զիջում է միայն ԱՄՆ-ին։ Օրինագծի հեղինակներից Յան Կիմը հայտարարել է, որ Չինաստանը «չարաշահում է զարգացող երկրի իր կարգավիճակը՝ ստանալով «զարգացմանն ուղղված օգնություն և վարկեր միջազգային կազմակերպություններից»։

Տաթև Ֆռանգյան