Ծառահատում Սյունիքում՝ մարզպետի թողտվությամբ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից դեպի Կապան ընկած ճանապարհահատվածում ծառահատումներ են իրականացվում: Երեկ Factor.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես են մի քանի անձինք հատում հաստաբուն կանաչ ծառերը: 
Մեզ հետ զրույցում նշված անձինք վստահեցրին, որ ունեն համապատասխան թույլտվություն «Հայատնառի» «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղից: «Գորիսի ճանապարհաշինարարները դիմել են Սյունիքի մարզպետին՝ հայտնելով, որ ծառերը խանգարում են ձնամաքրման աշխատանքներին, Սյունիքի մարզպետն էլ դիմել է «Հայանտառի» տնօրենին, և իրենք մեզ թույլատրել են լրիվ օրինական ճանապարհով ծառահատում իրականացնել»,- Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց «Հայանտառի» «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արմեն Իշխանյանը՝ վստահեցնելով, որ ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Իշխանյանի փոխանցմամբ՝ փայտը հենց տեղում վաճառում են՝ գումարը փոխանցելով թե՛ «Հայանտառին», թե՛ պետական բյուջե:

«Հատվել են մոտավորապես 5-7 կմ ճանապարհահատվածի եզրին ընկած ծառեր, որոշ տեղերում գուցե միայն ճյուղերը հատվեն, որովհետև ձմռանը մեքենաներին չեն խանգարում»,- հավելեց Արմեն Իշխանյանը՝ նկատելով, որ ծառահատումների «օգուտը» մարդիկ կզգան ձմռանն` այդ ճանապարհահատվածով երթևեկելիս:

«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը նաև նշեց, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին առաջարկել է թփեր տնկել այն հատվածում, որտեղ ծառերը հատվում են:

Շողիկ Գալստյան