ԵՄ-ն սպասում է Մինսկի արձագանքին միջուկային զենքի տեղակայման մասին Պուտինի հայտարարությանը․ Ստանո

Լուրեր

17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
Բոլորը

Ռուսաստանի կողմից Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայումը «հետագա էսկալացիա և ուղղակի սպառնալիք կլինի եվրոպական անվտանգության համար»։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք չենք տեսել հաստատումներ բելառուսական կողմից, որ դա օրակարգում է կամ երբևէ տեղի կունենա, բայց եթե դա տեղի ունենա, իհարկե, կլինեն հետևանքներ»,- ասել է նա։

Ստանոն նաև կոչ է արել սպասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանն Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի արձագանքին, որն «արդեն իսկ հանդիսանում է անօրինական ագրեսիայի մեղսակից»։

Մինչ այս Եվրամիության դիվանագետության ղեկավար Ժոզեպ Բորելը նախազգուշացրել էր, որ Բրյուսելը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Մոսկվան մարտավարական միջուկային զենք տեղակայի Բելառուսի տարածքում։

Ստանոն ճեպազրույցում հաստատել է, որ նման քայլը չի մնա անպատասխան ԵՄ երկրների կողմից, սակայն հրաժարվել է պատժամիջոցները քննարկել՝ նախքան ԵՄ Խորհրդի կողմից դրանց ընդունումը, քանի որ այդ ընթացակարգը խիստ գաղտնի է։

«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի և վերանայում ենք այդ նախապատրաստական ​​աշխատանքները հակամարտությունը ծավալվելու և ագրեսիայի սրման հետ կապված: Պատժամիջոցների վերաբերյալ յուրաքանչյուր որոշում կապված է կոնկրետ իրադարձությունների հետ: Այսպիսով, նրանք, իհարկե, հաշվի կառնեն նոր զարգացումները, էսկալացիան և համապատասխանաբար կհարմարեցվեն»,- ասել է Ստանոն։

Այժմ ԵՄ երկրները դիտարկում են Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որն առաջարկել էր Եվրահանձնաժողովը փետրվարին։

Էմմա Չոբանյան