Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխող «Ամանաթ» կուսակցությունը ձայների մեծամասնություն է ստացել

Լուրեր

17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Բոլորը

Գրանցված յոթ կուսակցություններից վեցը տեղ են ապահովել Ղազախստանի Մաժիլիսում (խորհրդարանի ստորին պալատ) մարտի 19-ի ընտրություններից հետո։ Tengrinews.kz-ի հաղորդմամբ՝ իշխող «Ամանաթ» կուսակցությունը (նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի «Նուր Օթան» կուսակցությունը) ստացել է ամենաշատ մանդատները՝ հավաքելով ձայների 53,90%-ը։

Երկրորդ տեղը, ըստ ԿԸՀ-ի հաշվարկի արդյունքների, ընտրողների 10,90 տոկոսով զբաղեցրել է «Աույլ» հայրենասիրական կուսակցությունը, որին հաջորդում է «Ռեսպուբլիկա» կուսակցությունը՝ ձայների 8,59 տոկոսով։

Բացի այդ, հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են «Ակ Ժոլ» կուսակցությունը (8,41 տոկոս ձայն), Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը (ձայների 6,80 տոկոսը) և ընդդիմադիր Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ձայների 5,20 տոկոսը)։

Հիշեցնենք՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարին հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին՝ որպես արդիականացման գործընթացի մաս, որը նա սկսել էր 2022 թվականի սկզբին զանգվածային հակակառավարական ցույցերից և անկարգություններից հետո:

Տաթև Ֆռանգյան