Տոյվո Կլաարն ապրիլի 3-ին կայցելի Բաքու
Քաղաքականություն
27.03.2023 | 13:33Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ծրագրում է ապրիլի 3-ին այցելել Ադրբեջան։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Կլաարը ժամանելու է Եվրոպայի երիտասարդության դեսպանների և Ադրբեջանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ Բաքվում Եվրո ակումբի բացման արարողությանը մասնակցելու համար։
Նշենք, որ Կլաարի վերջին այցը Բաքու մարտի 5-ին էր։ Դրանից առաջ նա այցելել էր նաև Հայաստան։
Էմմա Չոբանյան