«Դեմոկրատիա է, հո զենք ու զրահով չե՞նք գնալու իրենց վրա»․ պաշտոնյան՝ Ամուլսարի ճանապարհը փակած ջերմուկցիների մասին

Լուրեր

26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Ջերմուկցիներն այսօր վաղ առավոտից փակել են  Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը: Քաղաքի բնակիչները պահանջում են դադարեցնել հանքավայրի շահագործումը  և խոստանում՝ ամեն գնով հասնել իրենց նպատակին։

Factor․am-ի հետ զրույցում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Մարգարյանը նշեց, որ թեև վաղ առավոտից քաղաքացիները փակել են ճանապարհը, սակայն չի հանդիպել և չի խոսել նրանց հետ: «Դեմոկրատիա է, էդ արտոնությունից օգտվում են։ Իրենց խնդիրն է, բարձրաձայնում են, հո զենք ու զրահով չե՞նք գնալու նրանց վրա։ Ես իրենց նախորդ անգամ հորդորել եմ, որ հարցերն էդպես չեն լուծում, բայց չեն լսում, ի՞նչ կարող եմ անել»,- ասաց Սամվել Մարգարյանը։

Հարցին՝ իսկ ո՞րն է հարց լուծելու քաղաքի ղեկավարության տարբերակը, համայնքի ղեկավարի տեղակալը պատասխանեց․ «Չգիտեմ, պատասխան ու տարբերակ չունեմ, ամեն ինչ անորոշ է»։ 

Հիշեցնենք, որ ջերմուկցիները որոշ ժամանակ առաջ ևս փակել էին Ամուլսարի հանքավայ տանող ճանապարհը և պահանջում էին, որպեսզի դադարեցվեն հանքի շահագործման աշխատանքները։ Այն ժամանակ Կառավարությանը և համայնքի ղեկավարությանը հաջողվեց լռեցնել բողոքի ակցիան՝  քաղաքացիներին խոստանալով խնդիրը լուծել, ինչը, փաստորեն,  չի կատարվել։