Երկու ամսում՝ 119 հանցագործության բացահայտում, 30184 արձանագրություն․ պարեկային ծառայության արդյունքները 4 մարզերում

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս մարզերում՝ Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Տավուշում։ Այս մարզերում քաղաքացիները 24 ժամ տեսնում են ծառայության դուրս եկած շուրջ 550 պարեկների, որոնք նոր համազգեստով են, նոր սպառազինությամբ ու ծառայողական նոր մեքենաներով։ Հնգամսյա դասընթացներ անցած և ավարտական քննություններին լավագույն արդյունք ցուցաբերած ծառայողներն արդեն արձանագրել են հանցավորության դեմ պայքարի ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղություններով տեսանելի աշխատանք․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները երկու ամսում բացահայտել են հանցագործության 28 դեպք. խուլիգանություններ, ավտոառևանգումներ, թմրամիջոցների և սառը զենքերի հայտնաբերման, գողության, մարդու առևանգման, կեղծ փաստաթղթերի, գույքը դիտավորությամբ վնասելու դեպքեր։ Կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 10970 արձանագրություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրությունների թիվը 10389 էր։

Նույն ժամանակահատվածում պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակի ծառայողները բացահայտել են հանցագործության 39 դեպք։ Գերակշիռ մասը թմրամիջոցների անօրինական շրջանառության, ապօրինի ծառահատումների դեպքեր են։ Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են նաև զենք-զինամթերք, սառը զենքեր։ Նրանց միջոցառումներով հայտնաբերվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ պետության իրավապահների կողմից հետախուզվողներ։ Պարեկները երկու ամսում կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ 7479 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4237-ով ավելի։

Տավուշի պարեկները երկու ամսում բացահայտել են հանցագործության 22 դեպք, որոնցից 9-ը՝ ապօրինի ծառահատման, 1-ը՝ կաշառքի, իսկ մնացածը՝ զենք-զինամթերքի և սառը զենքի հայտնաբերման դեպքեր։ Երկու ամսում տարբեր իրավախախտումների համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 5149 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3459-ով ավելի։

Հունվարի 21-ից մարտի 21-ը հանցավորության դեմ ակտիվ պայքար են մղել նաև Արագածոտնի պարեկները։ Նրանք բացահայտել են մարմնական վնասվածք հասցնելու, ավտոառևանգման, ապօրինի ծառահատման, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրամիջոցների անօրինական շրջանառության 30 հանցագործություն։ Նրանք նույնպես հայտնաբերել են ապօրինի և սառը զենքեր։ Իսկ տարբեր խախտումների համար կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 6586 արձանագրություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրությունների թիվը 3700 էր։

Այսպիսով, երկու ամսում չորս մարզերի պարեկները բացահայտել են հանցագործության 119 դեպք և կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ 30184 արձանագրություն։