Եթե ​​եվրոպացի գործընկերները ցանկանում են նվազեցնել բևեռացումը, պետք է թեկնածուի կարգավիճակ շնորհեն Վրաստանին. Ղարիբաշվիլի

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ եթե եվրոպացի գործընկերները ցանկանում են նվազեցնել բևեռացումը Վրաստանում, ապա պետք է Թբիլիսիին շնորհեն ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Ղարիբաշվիլին այսօր խորհրդարանում նիստից առաջ հանդես է եկել ելույթով, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու խնդրին։

Նա պնդել է, որ կառավարությունն ամեն ինչ արել է՝ կարգավիճակի վերաբերյալ առաջարկությունները հնարավորինս արագ կյանքի կոչելու համար։

Միաժամանակ, Ղարիբաշվիլին նշել է, որ բևեռացում կա ցանկացած ժողովրդավարության մեջ։ Նա նաև հարց է ուղղել ընդդիմությանը, թե ինչ են արել՝ ապաբևեռացման հասնելու համար։ Վարչապետն ընդդիմությանը մեղադրել է «սաբոտաժի» մեջ՝ ասելով, որ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ երկիրը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ չստանա՝ հիշեցնելով խորհրդարանի բոյկոտի մասին։

«Իհարկե, մենք ի սկզբանե համաձայն չենք եղել մեր եվրոպացի գործընկերների որոշման հետ, ես անձամբ նրանց բազմիցս ասել եմ, որ սխալ է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտալը, ինչպես դա ստացել են Մոլդովան և Ուկրաինան, որովհետև մեր կանխատեսմամբ, իսկ այդ կանխատեսումն իրականացավ, բևեռացումը երկրում չդադարեց, այլ ուժեղացավ»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Նա հավելել է, որ դրանից հետո «երկիրն ապակայունացնելու փորձեր են եղել՝ հունիսյան գործողությունները, իսկ այժմ՝ մարտի իրադարձությունները»։

Տաթև Ֆռանգյան