Իրանցի պաշտոնյան զգուշացրել է Ալիևին՝ չվտանգել սեփական հարաբերական անդորրը

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Իրանի Իսլամական խորհրդատվական խորհրդում Թավրիզի ներկայացուցիչ Ալիրեզա Մոնադին հայտարարել է, որ «Իլհամ Ալիևը չպետք է վտանգի իր հարաբերական անդորրը»։ Այս մասին հայտնում է EADaily-ն՝ վկայակոչելով Iranist-ը։

«Մենք կոչ ենք անում Ալիևին իր գործողություններով վտանգի չենթարկել իր ժողովրդի կյանքն ու հարաբերական անդորրն աշխարհում տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Հայաստանի հետ մեր սահմանը մեր երկրի ակտիվներից մեկն է, և մենք հուսով ենք, որ Ալիևը ճիշտ որոշում կկայացնի, քանի որ մենք Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք, և այդ գործողությունները կարող են միայն թուլացնել մեր հարաբերությունները»,- ասել է Ալիրեզա Մոնադին։

Նա շեշտել է, որ Իրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ իր սահմանը։

«Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա ՀՀ հետ մեր սահմանները կտրել։ Հայաստանը նույնպես ցանկանում է պահպանել այդ սահմանը․ ոչ ոք չպետք է դրան խանգարի»,- հավելել է իրանցի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան