Ժաննա Անդրեասյանը՝ «Գոյ» թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
Բոլորը

ՊՈԱԿ-ը չպետք է գա, ասի՝ իրենք լավ պայմաններ ուզում են, թե չեն ուզում, ՊՈԱԿ-ը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ֆինանսավորվում է պետության կողմից և պետությունն է որոշում՝ ինչպես արդյունավետ օգտգործել հանրային ֆինանսները: Այս մասին այսօր իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ ԿԳՄՍՆ-ի մշակած նախագծի, «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:
«Չկա որևէ տրամաբանություն նույն շենքում տեղակայված երկու միավորումների համար ունենալ երկու առանձին ադմինիտրացիա:

Ոչ մեկի աշխատանքը չի դադարեցվում, «Գոյ» թատրոնը պիտի շարունակի գործել, խոսքը վերաբերում է ընդամենը վարչական միավորումները միավորելու մասին ու սա «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի համար ստեղծում է նոր հնարավորություններ։ Հիմա իրենք գտնվում են մի պայմաններում, որտեղ բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ այդ աշխատանքը արդյունավետ չէ։

Ավելին, նրանց տրվում է հնարավորություն, որ եթե այս պահին տվյալ բեմը օգտագործելու հնարավորություն ունեն, կարողանան օգտվել նաև Սունդուկյան թատրոնի բոլոր ենթակառուցվածքներից ու հնարավորություններից՝ պահպանելով իրենց անունը։ Ինձ համար տարօրինակ է «պայքարելու են մինչև վերջ» արտահայտությունը, որովհետև ՊՈԱԿ-ը ընդամենը վերակազմավորվում է, պայքարի որևէ տրամաբանություն և իմաստ չեմ տեսնում»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Մեր բոլոր թատրոնները տարիների ընթացքում սեփական եկամուտների աճ են գրանցում, «Գոյ» թատրոնը չկա դրանց շարքում։ Իրենք չեն կարողանում կատարել նույնիսկ սեփական եկամուտների այն ցուցանիշը, որը հենց իրենք են առաջարկում ու պլանավորում»,- նշեց Անդրեասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: