Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որը վավերացնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը, գրում է Անադոլու գործակալությունը։

Նշվում է, որ առաջարկը ներկայացրել է ԱԳ փոխնախարար Բուրակ Աքջապարը։

«Մենք կարծում ենք, որ Ֆինլանդիայի անդամակցությունը կուժեղացնի ՆԱՏՕ-ն, կնպաստի դաշինքի բեռի բաշխմանը սպառնալիքների դեմ, կաջակցի ՆԱՏՕ-ի զսպվածությանը, տարածաշրջանային անվտանգությանը և ահաբեկչության դեմ պայքարում մեր վճռականությանը: Մենք կարծում ենք, որ Ֆինլանդիայի հետ մեր դաշինքը կնպաստի նաև մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է նա։

Հիշեցնելով, որ Ֆինլանդիան անցյալ տարվա մայիսին ներկայացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումը, Աքջապարն ասել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է հոգ տանեն Թուրքիայի անվտանգության օրինական մտահոգությունների մասին և սկսեն գործել դաշինքի համերաշխության ոգով: Ըստ նրա՝ Շվեդիան և Ֆինլանդիան ստանձնել են կոնկրետ պարտավորություններ՝ հավելելով, որ այդ պարտավորությունները ներառում են աջակցություն ահաբեկչության դեմ Թուրքիայի պայքարին և պաշտպանական արդյունաբերության արտադրանքի հետ կապված Անկարայի նկատմամբ սահմանված սահմանափակումների վերացում։

«Այս գործընթացի սկզբից Ֆինլանդիան ավելի պատրաստված և վճռական էր մեր երկրի զգայունությունն ու ակնկալիքները բավարարելու համար»,- ասել է ԱԳ փոխնախարարը՝ նշելով, որ Ֆինլանդիան ցույց է տվել իր կամքն ու վճռականությունը ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև հանվել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում սահմանափակումները։

Հավելենք, որ նախորդ շաբաթ Անկարայում Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան սկսում է Հելսինկիի հայտի վավերացման գործընթացը։

Նախօրեին էլ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն կառավարության նիստի ժամանակ ստորագրել էր Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին օրենքները։

Էմմա Չոբանյան