Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը․ Բլինքեն

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթից հետո պետքարտուղար Բլինքենը պատասխանել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին կոնգրեսականների հարցերին։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է հարցուպատասխանը․

«Մի պահ ետ գնամ, որովհետև կարծում եմ, որ սա շատ կարևոր պահ է, և սրա շուրջ խոսակցությունը մենք պետք է շարունակենք։ Ես ակտիվորեն զբաղվում եմ՝ հասկանալու, թե ինչով կարող ենք օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի նրանց միջև հարաբերությունները, ինչպես նաև կվերաբերի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և նրանց համար ապահովվող պաշտպանություններին, սահմանների դելիմիտացիային և այլ հարցերի։ Ես կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում գերագնահատել, բայց կա հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը։ Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում ես հանդիպում ունեցա վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ։ Հետո Վաշինգտոն եկան երկու արտգործնախարարները։ Ակնկալում եմ, որ նրանք նորից կգան։

Մենք աշխատել ենք շարադրանքի շուրջ․ այստեղ մենք ոչինչ չենք պարտադրում Հայաստանին, այլ պարզապես արձագանքում ենք Հայաստանի հայտնած մեծ ցանկությանը՝ տեսնելու, թե արդյոք մենք կարող ենք օգնել հասնել համաձայնության, որը գոնե շատ առումներով վերջ կդներ ավելի քան 30 տարի տևողությամբ հակամարտությանը։ Դժվար է, կան խնդիրներ։

Միաժամանակ, դուք իրավացիորեն մատնանշում եք իրական խնդիրներ Լաչինի միջանցքում, որպեսզի լինի մարդկանց, մասնավոր քաղաքացիների շարժ, առևտրային փոխադրումներ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հասցնելու այն, ինչ անհրաժեշտ է։ Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը։ Մենք աշխատում ենք այս հարցի ուղղությամբ։ Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես բխում է Հայաստանի ժողովրդի, ինչպես նաև Ադրբեջանի շահերից»: