«Բարբարոսություն է»․ Կասկադում ծառահատումները դժգոհության ալիք են բարձրացրել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Բոլորը

Կասկադի հարևանությամբ մայթեզրերին արդեն մի քանի օր է՝ ծառերի էտի աշխատանքներ էին տարվում, որոնք այսօր վերաճել են լայնամասշտաբ ծառահատումների։ Դրանք առաջացրել են բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը․ շատերի համար առնվազն հասկանալի չէ, թե ինչու են քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի աշխատակիցները հատում, իրենց բնորոշմամբ՝ առողջ ու գեղեցիկ ծառերը։

Քաղաքապետարանը Երևանի մայթեզրերից հեռացնում է թեղիներն ու հացենիները, որպեսզի դրանց փոխարեն սակուրաներ տնկի: Դրանք, սակայն, նախատեսված են ոչ թե մայթեզրերի, այլ փոքր պուրակների կանաչապատման համար, հիմնականում դեկորատիվ էֆեկտ են ապահովում՝ ասում է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։

Հեռացվում են ոչ միայն ՀՈԱԿ-ի եզրակացությամբ կենսունակությունը կորցրած, այլև առողջ ծառերը։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասում է՝ դա արվում է, որպեսզի Երևանը զարդարեն միանման ծառեր նույնատիպ սաղարթներով։

Բեգոյանն ասում է՝ գնված սակուրաները 10 տարեկան են, գեղեցիկ, մեծ ֆունկցիոնալություն ունեցող։ Մասնագետները հակադարձում են․ նախ՝ ծառահատումների որոշումը ՀՈԱԿ-ը կայացրել է՝ առանց մասնագետների հետ քննարկման, հանրությունն անգամ տեղյակ չի եղել։

Բարբարոսություն․ այսպես է որակում իրականացվող ծառահատումները Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Պատճառաբանությունը, թե ուզում են մայթեզրերին միանման ծառեր տնկել, Մնացականյանը հակադարձում է՝ Մոսկովյան փողոցի վրա միայն հացենիներ էին, ինչո՞ւ հատեցին։

«Ինձ մոտ ավելի շատ տպավորություն է, որ մարդիկ գնել են այդ ծառերն ու ընկել են կրակը»,- ասում է Վիկտոր Մնացականյանը։

Քաղաքային իշխանությունները մտադիր էին հատել նաև Կասկադի սրճարանների դիմացի ծառերը, բայց ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն ասում է՝ բանակցությունների արդյունքում հնարավոր եղավ չեղարկել այդ ծրագիրը։

Սակուրաները ձեռք բերելու համար, ըստ կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի, քաղաքային բյուջեից 150 միլիոն դրամ է ծախսվել։

Factor TV-ն դեռևս ամիսներ առաջ արձանագրել էր մայրաքաղաքի կենտրոնում վաղուց հատված ու այդպես էլ նորերով չփոխարինված ծառեր։ Կոճղերը մնում են մինչ օրս։ Արմեն Բեգոյանը խոստովանում է՝ իսկապես հատել են ծառեր, որոնց փոխարեն դեռևս նորերը չեն տնկել, բայց և վստահեցնում է՝ նոր ծառեր կտնկեն, գարնանն էին սպասում։ Ծրագրով նախատեսում են հատել 500-1000 ծառ։

Մինչ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները վստահեցում են, թե  հատվում են ոչ կենսունակ, հին ծառերը, սոցիալական ցանցերում այսօր տարածվեցին ուշագրավ լուսանկարներ։ Երեկ երեկոյան Տերյան 62 հասցեում չորացած հաստաբուն ծառն ընկել ու վնասել է քաղաքացու ավտոմեքենան։ Ֆեյսբուքյան օգտատերը հարց է բարձրացնում․ միգուցե հենց այսպիսի ծառերի հատումը պե՞տք է լիներ առաջնահերթությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան