Եթե ՌԴ-ն անհանգստանում է իր տանկերի համար, թող Ուկրաինայից դուրս բերի․ ԱՄՆ-ն՝ Կիևին սպառված ուրանով արկերի մատակարարման մասին

Լուրեր

26.02.2026 | 18:35
Հռոմում ընդունվել է Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-2030 թթ. ծրագիրը
26.02.2026 | 18:27
ММА-ի մարտիկը ոտքի կոտրվածք է ստացել հաղթական սալտո կատարելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:15
Միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց այն այլընտրանք չունի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:03
Ռուս սահմանապահները հեռացել են «Ախուրիկ»-ից // Գազաբալոնների ստուգումը կտեսաձայնագրվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 18:00
Գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին․ Դոնալդ Տուսկ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 17:52
Օրբանը պահանջել է Զելենսկիից անհապաղ բացել «Դրուժբա» նավթամուղը
26.02.2026 | 17:46
ՀՀ-ն և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրում․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 17:38
Ռուսաստանը կրկին կռվում է սովորական բնակելի շենքերի դեմ. Զելենսկի
26.02.2026 | 17:29
Կցրտի․ ավտոճանապարհներին մերկասառույց է սպասվում
26.02.2026 | 17:21
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 17:20
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի կողմից հրթիռների շուրջ բանակցություններից հրաժարվելը մեծ խնդիր է
26.02.2026 | 17:17
Ջորջիո Պուլասը վստահ է, որ մի քանի անգամ տապալելու է Արման Ծառուկյանին
26.02.2026 | 17:13
Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց 3 ամիս տնային կալանքով
26.02.2026 | 17:07
Կբացառվեն ժանգոտված կամ վնասված գովազդային վահանակների առկայությունը ՀՀ պետական ավտոմոբիլային ճանապարհներին
26.02.2026 | 16:54
Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից»
Բոլորը

Ամերիկյան իշխանություններն Ուկրաինային չեն մատակարարում սպառված ուրանով արկեր, որոնք Մեծ Բրիտանիան խոստացել էր Կիևին, սակայն Ռուսաստանը չափազանցնում է նման զինամթերքի կիրառման սպառնալիքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, գրում է Meduza-ն։

Մարտի 21-ին Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Challenger-2 մարտական ​​տանկերի հետ միասին Ուկրաինա կուղարկի սպառված ուրանով արկեր, որոնք կարող են օգտագործվել ծանր տեխնիկա ոչնչացնելու համար։ Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «կոլեկտիվ Արևմուտքն արդեն սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել»։

«Սա լայնորեն տարածված զինամթերք է, որը տասնամյակներ շարունակ օգտագործվել է իր զրահաթափանց հատկությունների պատճառով»,- ասել է Քիրբին։

Նա հավելել է, որ արկերը ռադիոակտիվ չեն և չեն դասակարգվում որպես միջուկային զենք։

«Կարծում եմ՝ իրականում Ռուսաստանը պարզապես չի ցանկանում, որ Ուկրաինան շարունակի շարքից հանել իր տանկերը։ Եթե Ռուսաստանը մտահոգ է իր տանկերի ու տանկիստների ճակատագրով, թող դրանք ուղղակի դուրս բերի Ուկրաինայից»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղադրել էին Վլադիմիր Պուտինին Ուկրաինային սպառված ուրանով արկեր մատակարարելու հետ կապված կանխամտածված կեղծ տեղեկություններ տարածելու համար։

Էմմա Չոբանյան