Սպառնացել էր վարորդին, ապա կողոպտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտ ամսին ոմն Նիկոլայ Սուրենավան բնակավայրում կատարել է կողոպուտ: Ձեռնարկված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակիչ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Պարզվել է նաև, որ 40-ամյա տղամարդը մարտի 16-ին Սուրենավան գյուղի կենտրոնական ճանապարհին նստել է «Մերսեդես» մակնիշի մի մեքենա և վարորդից պահանջել, որ մեքենան վարի Մարմարաշեն բնակավայրի ուղղությամբ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կվնասի:

Արմաշցի վարորդը վախից իջել է մեքենայից և կանգնելով քիչ հեռվում՝ նկատել է, թե ինչպես է տղամարդը բացահայտ հափշտակում մեքենայի նվագարկիչը՝ բարձրախոսներով, համարանիշերը և անձնագիրը:

Արարատի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 22-ին 40-ամյա տղամարդը Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

`