ԱՄՆ-ն Ադրբեջանին կրկին չի հրավիրել մասնակցելու Ժողովրդավարության գագաթնաժողովին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրավերներ է ուղարկել աշխարհի 120 երկրների՝ մասնակցելու հաջորդ շաբաթ կայանալիք Ժողովրդավարության գագաթնաժողովին, հայտնել է ադրբեջանական Turan գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։

Նշվում է, որ այս անգամ ևս Ադրբեջանը հրավիրյալների թվում չէ։

«Մենք կրկին հրավիրել ենք այն բոլոր կառավարություններին ու գործընկերներին, որոնք հրավիրված էին 2021 թվականի դեկտեմբերի առաջին գագաթնաժողովին, ինչպես նաև ավելացրել ենք 8 նոր կառավարություններ ամբողջ աշխարհից»,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ռոբ Բերշինսկին։

Նոր հրավիրված պետություններն են՝ Բոսնիա և Հերցեգովինան, Լիխտենշտեյնը, Կոտ դ’Իվուարը, Գամբիան, Մավրիտանիան, Մոզամբիկը, Տանզանիան և Հոնդուրասը։

Հավելենք, որ նախորդ գագաթնաժողովին Ադրբեջանը հրավիրված չէր։ Մասնակցության հրավեր չէր ստացել նաև Թուրքիան։

Բերշինսկու խոսքով՝ առաջիկա գագաթնաժողովն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին և մյուս երկրներին, որոնք չեն հրավիրվել, ըստ Բերշինսկու՝ Վաշինգտոնի ուղերձն այս երկրների ժողովրդին պարզ է. «Մենք ցանկանում ենք չհրավիրված երկրների ակտիվիստներին ասել, որ իրենք իրենց ձևով են մասնակցում այս գործընթացին: Նրանք նույնպես հնարավորություն կունենան մասնակցել ժողովրդավարության արժեքների առաջմղմանը»։

Նշվում է, որ մարտի 29-ին Ջո Բայդենը, որին կմիանան Կոստա Ռիկայի նախագահ Չավեսը, Նիդեռլանդների վարչապետ Ռյուտեն, Կորեայի Հանրապետության նախագահ Յունը և Զամբիայի Հանրապետության նախագահ Հիչիլեման, համաշխարհային առաջնորդներին միավորելու են վիրտուալ լիագումար նիստերի շուրջ։

Ավելի վաղ Factor TV-ին հայտնել էր, որ Հայաստանն այս տարի նույնպես գագաթնաժողովին մասնակցության հրավեր է ստացել։

Այս տարի գագաթնաժողովն անցկացվում է մարտի 29-30-ը։ ԱՄՆ-ի կողմից կազմակերպված միջոցառման համահյուրընկալողներն են Նիդեռլանդները, Կոստա Ռիկան, Զամբիան և Հարավային Կորեան։

Էմմա Չոբանյան