Հարձակվել են վարչապետի մեքենայի վրա Փարիզում, ձու են նետել․ ՀՀ արգելվել է այդ մարդկանց մուտքը․ Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանի իշխանություններն արգելել են մի շարք հայերի և ոչ հայերի մուտքը Հայաստան։ Նրանք միայն կոնկրետ մեկ երկիր չեն ներկայացնում․ օրինակ՝ ՌԴ-ից արգելված է Մարգարիտա Սիմոնյանի, Կոնստանտին Զատուլինի, Արամ Գաբրիելյանովի ու ևս մի քանի հոգու մուտքը, Ֆրանսիայից՝ Մուրադ Փափազյանինը և այլոց, և այս դեպքում հիմնականում դաշնակցականների մուտք է արգելվել։

Factor TV-ի հարցազրույցում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին հարց ուղղեցինք՝ ի՞նչ սկզբունքներից ելնելով է արգելվում այս մարդկանց մուտքը, որովհետև երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, որ իշխանության դեմ հայտարարություններ անելը, քննադատելն է պատճառը։

«Դուք նկարագրեցիք երկու կատեգորիայի մարդկանց, ես տարանջատեմ, որ չխառնենք։ Մի կատեգորիայի մարդիկ առնչվում են կոնկրետ մեկ կուսակցության հետ, և խոսքը գնում է քաղաքական այդ հոսանքի շատ նեղ հատվածի մասին։ Երբ դա տեղի է ունեցել, ես քննարկման չեմ մասնակցել։ Նրանք մասնակցել են մի ակտի, որի ընթացքում ֆիզիկական հարձակման է ենթարկվել մեր պետական դրոշը կրող և վարչապետին տեղափոխող մեքենան։ Ցույցեր շատ են եղել պաշտոնյաների դեմ, բայց սա բացառիկ է եղել, որովհետև ձու են նետել մեքենայի վրա։ Դա Փարիզում է եղել։ Այս մարդիկ առնչվում են կոնկրետ միջադեպի հետ։ Երկրորրդ կատեգորիայի մարդիկ նրանք են, որոնք չլինելով ՀՀ քաղաքացիներ՝ մեր պետականության դեմ ակտիվ գործունեություն են ծավալում»,- ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան