Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ-ում իր հերթական ներկայացուցչին․ կառույցից դուրս գալու գործընթացը սկսված է

Լուրեր

26.02.2026 | 18:48
Տղա էինք, պահեցինք, Սերժ Սարգսյանը՝ Արցախի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:37
Մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով․ Ավինյան
26.02.2026 | 18:35
Հռոմում ընդունվել է Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-2030 թթ. ծրագիրը
26.02.2026 | 18:27
ММА-ի մարտիկը ոտքի կոտրվածք է ստացել հաղթական սալտո կատարելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:15
Միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց այն այլընտրանք չունի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:03
Ռուս սահմանապահները հեռացել են «Ախուրիկ»-ից // Գազաբալոնների ստուգումը կտեսաձայնագրվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 18:00
Գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին․ Դոնալդ Տուսկ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 17:52
Օրբանը պահանջել է Զելենսկիից անհապաղ բացել «Դրուժբա» նավթամուղը
26.02.2026 | 17:46
ՀՀ-ն և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրում․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 17:38
Ռուսաստանը կրկին կռվում է սովորական բնակելի շենքերի դեմ. Զելենսկի
26.02.2026 | 17:29
Կցրտի․ ավտոճանապարհներին մերկասառույց է սպասվում
26.02.2026 | 17:21
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 17:20
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի կողմից հրթիռների շուրջ բանակցություններից հրաժարվելը մեծ խնդիր է
26.02.2026 | 17:17
Ջորջիո Պուլասը վստահ է, որ մի քանի անգամ տապալելու է Արման Ծառուկյանին
26.02.2026 | 17:13
Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց 3 ամիս տնային կալանքով
Բոլորը

Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության վարչությունում իր ներկայացուցչին։ Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 22-ին կառավարության նիստում։ Թեոդոր Յովուն հետ է կանչվել ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխտնօրենի, տնտեսական համագործակցության վարչության ղեկավարի պաշտոնից, փոխանցում է Korrespondent-ը։

Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 14-ից։ Յովուն այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին։

Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանը հետ էր կանչել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում իր ներկայացուցչին։

Հիշեցնենք, որ փետրվարին Մոլդովայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր ԱՊՀ շրջանակներում մի քանի տասնյակ համաձայնագրերից դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին։ Երկիրը մոտ 330 ԱՊՀ համաձայնագրերի կողմ է, որոնք այլևս արդիական չեն։ Նշվել էր, որ Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու մասին, և արտաքին քաղաքական բոլոր նպատակները և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում ստորադասվելու են եվրաինտեգրման նպատակին։

Տաթև Ֆռանգյան