Եթե Սպերցյանն այսպես շարունակի, կմոտենա Մխիթարյանի մակարդակին․ Տիկնիզյան

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Հայաստանի հավաքականի նորեկ, «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Metaratings-ին տված հարցազրույցում կիսվել է Հայաստանի ազգային հավաքականում կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի դերի մասին իր կարծիքով․ գրում է armsport-ը։

– Նախկինում հետևե՞լ եք Հայաստանի հավաքականի հանդիպումներին: Ո՞ւմ կառանձնացնեք։

– Իհարկե, հետևել եմ Հայաստանի հավաքականի արդյունքներին։ Աշխարհի առաջնության ընտրական խաղերում, երբ թիմը մարզում էր իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը, իսկ առաջին երեք տուրերից հետո Հայաստանը առաջին տեղում էր․ ես իսկապես հիացած էի այդ արդյունքներով։ Աշխարհի առաջնություն դուրս գալն իսկական սենսացիա կլիներ։ Ամբողջ Հայաստանի համար սա, իհարկե, տոն կլիներ։

Ես չէի դիտել ամբողջական հանդիպումները, բայց տեսել էի հանդիպման դրվագները: Կառանձնացնեմ Էդիկ Սպերցյանին։ Նրան մի քանի անգամ հանդիպել եմ Ռուսաստանում երիտասարդական, իսկ ավելի ուշ՝ մեծահասակների մակարդակում։ Ես շատ լավ գիտեմ այս խաղացողին։ Նա առանձնանում է թիմում։ Ես իսկապես հույս ունեմ, որ մոտ ապագայում նա կկարողանա տեղափոխվել եվրոպական թոփ լիգա։

– Հենրիխ Մխիթարյանը կուռք է ողջ Հայաստանի համար, դուք նրան երկպագել եք նաև մանկության տարիներին։ Ափսոսո՞ւմ եք, որ նրա հետ չեք կարող խաղալ հավաքականում։

-Իհարկե։ Մխիթարյանը մեծ մարզիկ է ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային ֆուտբոլում։ Նա շատ թոփ առաջնություններում է խաղացել, շատ լեզուներ գիտի, երևում է, որ շատ դաստիարակված ու բարի մարդ է։ Շատ կցանկանայի Հենրիխի հետ խաղալ նույն խաղադաշտում, և նույնիսկ ավելին՝ նույն թիմում։ Բայց, ցավոք, դա հավանաբար տեղի չի ունենա: Ափսոս, որ նա ավարտեց կարիերան հավաքականում, ինձ չհաջողվեց հանդիպել նրան, բայց մենք կշարունակենք առաջ գնալ։

– Ըստ Ձեզ, Հայաստանի հավաքականի ներկայիս կազմը թուլացե՞լ է Հենրիխի հեռանալուց հետո: Սպերցյանը կկարողանա՞ ամբողջությամբ փոխարինել նրան։

– Առաջատարի հեռանալուց հետո ցանկացած թիմ որոշակի խնդիրներ է ունենում։ Դեռ վաղ է ասել, որ ինչ-որ մեկը լիովին կկարողանա փոխարինել Մխիթարյանին։ Բայց եթե խոսքը Էդիկի մասին է, ուրեմն նա ամեն ինչ ունի այդ ամենի համար։ Վստահ եմ, եթե նա այսպես շարունակի, կմոտենա Մխիթարյանի մակարդակին։ Ինքը՝ Հենրիխը, խոսել է այս մասին և առանձնացրել Էդիկին, միայն աշխատանքը կօգնի նրան քայլ առաջ գնալ,- ասել է Տիկնիզյանը։