Հայտնի է՝ որ դատավորը կքննի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված ևս 16 անձի վերաբերյալ գործը
Հասարակություն
22.03.2023 | 12:06Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրան փոխկապակցված ևս 16 անձի․ տեղեկացնում է ԲԴԽ խոսնակը։
Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին:
Նիստի օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։