Ամերիկացի սենատորները Ջո Բայդենին խնդրում են Կիևին կասետային զինամթերք տրամադրել

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ հանրապետական մի խումբ սենատորներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելու խնդրանքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք դիմում ենք կոչով՝ անհապաղ Ուկրաինայի զինված ուժերին կասետային զինամթերք տրամադրել, ինչպիսին է երկակի նշանակության առաջադեմ սովորական զինամթերքը (DPICM)»,- ասվում է նամակում, որը հրապարակվել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքում:

Հանրապետականները կարծում են, որ զինամթերքի տրամադրումը՝ զուգորդված այլ ռազմական աջակցությամբ, կօգնի ուկրաինացիներին շարունակել դուրս մղել ռուսական զորքերը երկրից:

«DPICM-ի տրամադրումը թույլ կտա Ուկրաինային փոխհատուցել Ռուսաստանի քանակական առավելությունը՝ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ հրետանային արկերի առումով, ինչպես նաև թույլ կտա Ուկրաինայի զինված ուժերին կենտրոնացնել մարտագլխիկների օգտագործումն ավելի արժեքավոր ռուսական թիրախների դեմ»,- գրել են սենատորները։

Կասետային զինամթերքի օգտագործումն արգելված է ավելի քան 100 երկրում, որոնք համապատասխան կոնվենցիան են ստորագրել։ Ռուսաստանը, Ուկրաինային և ԱՄՆ-ը դրան չեն միացել։

Էմմա Չոբանյան