ԵՄ-ՀՀ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի մշտադիտարկման 4-րդ հաշվետվությունը պատրաստ է. ԳՏՀՎԿ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ), լինելով ԵՄ-ի հետ շարժունության, մուտքի արտոնագրերի, անօրինական միգրացիայի, ռեադմիսիայի ու վերաինտեգրման ոլորտներում Հայաստանի առաջատար կազմակերպություններից մեկը, 2014 թվականից ի վեր իրականացնում է ԵՄ և ՀՀ միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին և առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի մոնիտորինգ». ասված է  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

ԳՏՀՎԿ-ի կողմից իրականացվող` ԵՄ և ՀՀ միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի մշտադիտարկման չորրորդ հաշվետվության արդյունքները արդեն պատրաստ են և շուտով կհրապարակվեն: Մշտադիտարկումը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ:

2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) նոր էջ բացեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում։ Իսկ արդեն Հայաստանի ներքաղաքական վերջին դեպքերից հետո ակտիվացել են նաև ԵՄ-ՀՀ հարաբերությունների շրջանակներում ձեռնարկվող քայլերը:  

Մասնավորապես, կարևորում ենք ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի 2018թ. հունիսին Բրյուսելում աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցած մի քանի իրադարձություններն ու հանդիպումները.

  • հանդիպում Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ,
  • Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագրի ստորագրման արարողություն,
  • հանդիպում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ,
  • ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստ:

Հանդիպումների ընթացքում նորից ընդգծվեց ԵՄ-ի հետ համագործակցության հետագա խորացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում բարեփոխումների և զարգացման օրակարգի խթանման անհրաժեշտությունը:

ԳՏՀՎԿ-ն հույս է հայտնում, որ արձանագրված ձեռքբերումները մեծապես կնպաստեն արտոնագրային ռեժիմի ազատականացման, ազատ տեղաշարժի երկխոսության արագացմանը և դրա հետ փոխկապակցված մի շարք այլ ոլորտներում գործընթացների խթանմանը:

ԳՏՀՎԿ-ն հաշվի առնելով ՀՀ նոր իշխանությունների պատրաստակամությունն ու քաղաքական կամքը խթանելու բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման փուլին անցնելու հնարավորությունը, ուշադիր հետևում է դեպքերի զարգացմանը: ԳՏՀՎԿ-ն ևս իր հերթին վերահաստատում է իր պատրաստակամությունը աջակցել ՀՀ իշխանություններին՝ ներդնելով վերոնշյալ ոլորտներում իր ողջ փորձն ու կարողությունները:  

Համոզված ենք, որ վերոնշյալ ոլորտներում ՀՀ իշխանությունների ակտիվությունը թույլ կտա կարճ ժամանակահատվածում գրանցել իրական հաջողություններ, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո  վիզաների ազատականացման հաջորդ փուլին՝ Վիզաների երկխոսության Հայաստանի անցման և ԵՄ-ից վիզաների ազատականացման գործընթացի համար անհրաժեշտ Գործողությունների պլանի ստացման և իրականացման հարցում: