Քրեական գործը փուչիկ է․ Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալու համար․ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ Ադրբեջանը պատերազմի սպառնալիքն աստիճանաբար վերածում է մահակի՝ իր ժողովրդին նախապատրաստելով ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի. «Այն քայլերը, որն իշխանությունն իրականացնում է գետնի վրա, ցույց է տալիս, որ կա՛մ իշխանությունը լավ չի պատկերացնում, թե մեզ ինչ ծանր հարված է սպասվում, կա՛մ այդ ամենը հասկանալով՝ նպատակաուղղված դաշտ է նախապատրաստում նոր, ծանր կորուստների համար: Ինչո՞ւ դաշտ նետվեց դավաճանների, 5-րդ շարասյան թեման, ո՞ւմ համար էր ձեռնտու պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության պայմաններում՝ համատարած բոլորին դավաճան անվանել, նույնիսկ այն պայմաններում, երբ թիրախավորված անձանց, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ կամ համապատասխան հոդվածներով քրգործեր չկան, կամ դատավճռի փուլ չեն հասել:

Դեպքեր ենք ունեցել, երբ պետական դավաճանության հոդվածով հաղորդագրություն են տարածել, ավելի ուշ գործը կարճվել է, վերոնշյալ զինվորականը վերականգնվել է զինված ուժերում: Ո՞ւմ է պետք այս ծանր ժամանակահատվածում վարկաբեկել, որեւէ մեկի ծանր հանցագործությունը ուղղակի կամ անուղղակի կերպով տարածել բանակի եւ զինվորականության վրա: Վերջին շրջանում իշխանության թիրախներից է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը: Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցիների մռութը ջարդելը ու իր էներգիան անմնացորդ հայրենիքին նվիրելու ձգտումը: Այն քրեական գործը, որով անցնում է գեներալը,մեկ բառով կոչվում է փուչիկ»:

Մանրամասները՝ տեսանյութում։