Վրաստանի խորհրդարանը վերանայման է վերադարձրել ապաօլիգարխացման մասին օրինագիծը

Լուրեր

22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանը վերանայման է վերադարձրել ապաօլիգարխացման մասին օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Նշվում է, որ հարցն արդեն արտացոլված է ընթացիկ շաբաթվա լիագումար նիստերի օրակարգում։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ օրենքի նախագիծը, որը պետք է երրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեր, կվերադարձվի վերանայման՝ Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները հաշվի առնելու և համապատասխան փոփոխություններ կատարելու համար։

Հանձնաժողովը եկել է եզրահանգման, որ օրինագծով առաջարկվող միջոցառումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների և ոտնահարման։ Նշվել է, որ գերադասելի է համակարգային մոտեցումը, մինչդեռ վրացական փաստաթուղթը հենվում էր «անձնական» մոտեցման վրա:

ԵՄ խորհրդատվական մարմինն առաջարկում է քաղաքական կյանքի վրա օլիգարխների ազդեցության խնդիրը լուծել բազմաթիվ ոլորտներում համակարգային միջոցառումների, օրինակ՝ ԶԼՄ-ների, մենաշնորհների, քաղաքական կուսակցությունների, կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքներում հատուկ երաշխավորող քայլերի միջոցով:

Տաթև Ֆռանգյան