ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը: Ուսումնասիրությունն իրականացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող «Աջակցություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին» տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակում «Լեար» խորհրդատվական ընկերության հետ համատեղ։

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝

2021 թվականի տվյալներով ՀՀ միջազգային բեռնափոխադրման շուրջ 55,8%-ն իրականացվել է ավտոմոբիլային, 29%-ը՝ մայրուղային խողովակաշարային, 15%-ը՝ երկաթուղային, իսկ 0,2%-ը օդային տրանսպորտով։

Ավտոմոբիլային բեռնափոխադրումներ

Ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասով ուսումնասիրության մեջ ներառվել են ՀՀ ներմուծվող ապրանքախմբերից՝ ցորենը, արևածաղկի ձեթը և շաքարը, իսկ արտահանվող ապրանքախմբերից՝ կոնյակը, հանքային ջուրը և թարմ կամ պաղեցված ձկները։

2021թ․-ի տվյալներով ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող միջազգային բեռնափոխադրումների շուրջ 77 տոկոսը բաժին է ընկել ներմուծմանը՝ 3 033 հազ․ տոննա, իսկ 23 տոկոսը՝ արտահանմանը՝ 884 հազ․ տոննա,

Ուսումնասիրության մեջ ներառված ներմուծվող ապրանքներից արևածաղկի ձեթի և շաքարի իրացման գների մեջ բեռնափոխադրման ծախսերն ունեցել են 8-12% մասնաբաժին, իսկ ցորենի ինքնարժեքի կառուցվածքում՝ միջինում շուրջ 24%,

ü Արտահանվող ապրանքներից դիտարկվող կոնյակի, հանքային ջրի և թարմ կամ պաղեցված ձկների իրացման ինքնարժեքում բեռնափոխադրման ծախսերին բաժին է ընկել միջինում շուրջ 5%-ը։

* Հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունները չեն ներկայացրել գնագոյացման հստակ մեխանիզմներ, նշելով, որ գները սահմանվում են՝ ելնելով տվյալ պահին մրցակիցների կողմից առաջարկվող գներից (ոլորտում ձևավորված միջին գին)։

Երկաթուղային բեռնափոխադրումներ

Երկաթուղային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է ներմուծման միջոցով՝ 62 տոկոս (648 հազ․ տոննա), իսկ արտահանմանը բաժին է ընկնում տեղափոխվող բեռների 38 տոկոսը (401 հազ․ տոննա),

2021 թվականի տվյալներով երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքներից ամենամեծ բնեղեն ծավալներն ունեցել է նավթամթերքը՝ 385 779 տոննա (շուրջ 60%), իսկ արտահանվող ապրանքների մեջ՝ արդյունաբերական հումք և մետաղական խտանյութեր ապրանքախումբը՝ 148 189 տոննա (շուրջ 62%)։

Ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է ներդնել միջազգային բեռնափոխադրումների ոլորտում ՀՀ գրավչությունը բարձրացնելու նպատակով ճանապարհային հարկի դրույքաչափի սահմանման առավել ճկուն համակարգ: