Սի Ցզինպինը և Պուտինը տարբեր տեսակետներ ունեն ՌԴ-Չինաստան հարաբերությունների ապագայի վերաբերյալ. ISW

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, որը մեկ օր առաջ ժամանել է Մոսկվա, ցույց տվեց ռուս-չինական հարաբերությունների ապագայի վերաբերյալ ավելի զուսպ տեսլական, քան, հավանաբար, սպասում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում են Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետներն իրենց հերթական զեկույցում:

Հանդիպմանը երկու առաջնորդներն էլ նշել են ռուս-չինական հարաբերությունների ամրությունը, սակայն բանակցություններից առաջ հրապարակված հոդվածներում առաջարկել են ապագա հարաբերությունների մասին տարբեր մեկնաբանություններ:

Չինական ԶԼՄ-ների համար Պուտինի հեղինակած հոդվածում ասվում էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը գործընկերություն են կառուցում բազմաբևեռ աշխարհ ձևավորելու համար՝ Արևմուտքի գերիշխելու ձգտումների և Չինաստանին ու Ռուսաստանին զսպելու ԱՄՆ-ի քաղաքականության ֆոնին:

Ռուսական լրատվամիջոցներում հրապարակված Սի Ցզինպինի հոդվածում Չինաստանի ղեկավարն ավելի պակաս ագրեսիվ հռետորաբանություն է կիրառել։ Նա նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հիմնականում ձգտում են բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծել, բայց՝ ոչ հատուկ թշնամական Արևմուտքի դեմ:

Փոխարենը, Սի Ցզինպինը կենտրոնացել է Չինաստանին ուկրաինական հակամարտության հարցում որպես վստահելի միջնորդ ներկայացնելու վրա, թեև Պուտինը, հավանաբար, հույս ուներ, որ Սին նույն ագրեսիվ հռետորաբանությունը կընդունի Արևմուտքի դեմ:

ՉԺՀ ղեկավարի կողմից Արևմուտքի դեմ աշխարհաքաղաքական պայքարում Չինաստանի և Ռուսաստանի միավորումից հրաժարումը ռուսական ներխուժումից առաջ Պեկինի կողմից Մոսկվայի հետ «գործընկերություն առանց սահմանների» հայտարարությունից նկատելի նահանջ է։

Սի Ցզինպինի հռետորաբանությունը հուշում է, որ նա չի ցանկանում Ռուսաստանին տրամադրել տնտեսական և քաղաքական աջակցություն, որն անհրաժեշտ է Ուկրաինայում անհաջողությունները հաղթահարելու համար:

Չինաստանի ղեկավարն այցի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կառաջարկի Ուկրաինայում կարգավորման ավելի կոնկրետ տեսլական, թեև դեռ պարզ չէ, թե ո՞րը կլինի այդ առաջարկը և որքանո՞վ Կրեմլն ընկալունակ կլինի դրան:

Չինաստանի կողմից ՌԴ-ին սպառազինություն մատակարարելու հեռանկարը ևս հստակ չէ, եզրափակում են ISW-ի փորձագետները։

Տաթև Ֆռանգյան