Պուտինը քրեական հանցագործ հայտարարվեց․ ՀՀ-ից կպահանջեն ասել՝ ՌԴ-ի՞ հետ է, թե՞ Արևմուտքի․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Հաագայի միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին, ՌԴ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր տվեց։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական տեղահանման մեջ։ ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաների տեղափոխումը Ռուսաստանի տարածք կարող է ռազմական հանցագործություն համարվել։

Factor TV-ի հարցազրույցում «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր, իրավապաշտպան Վարդան Հարությունյանից ճշտեցինք՝ ի՞նչ գնահատական ունի այս փաստի վերաբերյալ։ Ըստ իրավապաշտպանի՝ առավել քան հիմնավորված է մեղադրանքը։

«Այս մեղադրանքները հիմնված են հենց իրենց ելույթների վրա, կան տեսագրությունները, որտեղ Պուտինն ու Բելովան քննարկում են այդ հարցերը։ Կարևորն այն է, որ սա լուրջ, ծանր և ինչ-որ տեղ՝ տխուր դեպք է, որովհետև այստեղից հետդարձի ճանապարհ չկա։ Եթե մինչև այս որոշումը կարելի էր մտածել, որ հնարավոր է ստիպելով, համոզելով, շոյելով բանակցել, դադարեցնել արյունահեղությունը, արդեն պարզ է, որ դա չի լինելու։ Ըստ էության՝ աշխարհի ամենաուժեղ, ատոմային զենք ունեցող երկրներից մեկի նախագահը հայտարարվեց սովորական քրեական հանցագործ, որի հետ բանակցելը դառնում է անթույլատրելի և անիմաստ»,- ասաց նա։

Իրավապաշտպանը կարծում է, որ եթե մինչև վերջերս ՀՀ-ին տրված էր մանևրելու հնարավորություն, ապա Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր տալուց հետո ՀՀ-ն պետք է հստակ դիրքորոշում ունենա՝ ՌԴ-ի՞ հետ է, թե՞ Արևմուտքի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան