Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Մ23 ԵԱ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան։
Էդիկ Հարությունյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նովրուզովի հետ:: Նարեկ Գրիգորյանը (79 կգ) բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ամիրասլանովի հետ:
Մեժլում Մեժլումյանը 10:0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Սերգեյ Սարգսյանը պարտվել է մեկնարկում վրացի ըմբիշին:
Մենուա Յարիբեկյանը (74կգ) և 125 կգ Մարտին Սիմոնյանը պարտվեցին մեկնարկում: