Դատախազը վերաքննիչ բողոքով պահանջում է Գյուլագարակի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ՝ զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից

Լուրեր

10.04.2026 | 18:02
Վենսը Իրանին զգուշացրել է՝ չփորձել խաղալ ԱՄՆ-ի հետ
10.04.2026 | 17:53
«Յուվենտուսը» նոր պայմանագիր կնքեց Լուչանո Սպալետիի հետ
10.04.2026 | 17:47
Գալուզինն ու Արսենյանը երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքն են քննարկել
10.04.2026 | 17:38
Գաբալայում քննարկում է անցկացվում ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 17:31
Վլադիկավկազում հրավառության տեխնիկայի պահեստում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր և վիրավորներ կան
10.04.2026 | 17:22
Քննարկվել են կիսահաղորդիչների, ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերը
10.04.2026 | 17:10
Բրիտանիայի վարչապետը պատմել է, որ համաշխարհային առաջնորդները WhatsApp խմբեր ունեն՝ կարևոր հարցերը  քննարկելու համար
10.04.2026 | 16:59
Ուկրաինական ուժերը Պարսից ծոցի երկրներում իրանական ԱԹՍ-ներ են խոցել․ Զելենսկի
10.04.2026 | 16:50
Այնթապում գողացված դրամապանակի քարտից 114 հազար դրամ է կանխիկացվել, կասկածյալը ձերբակալվել է
10.04.2026 | 16:42
Ուսման Նուրմագոմեդովն արձագանքել է Արման Ծառուկյանի հայտարարությանը
10.04.2026 | 16:33
«Մենք հրադադար չենք ուզում». Կրեմլի խոսնակ
10.04.2026 | 16:25
Ինչ քայլ է անելու ՀԱԿ-ը՝ իշխանության գալու առաջին օրը. Զուրաբյանը մանրամասնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 16:16
Ես և դաշինքի ղեկավարն ենք որոշել, որ ցուցակում չլինեմ. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 16:03
Խաղաղության կուսակցությունը մենք ենք, այդպիսին ենք եղել ի սկզբանե. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:55
Ղազախստանը հետախուզվող անձին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին
Բոլորը

Ռ.Վ.-ն, 2017 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, չի ներկայացրել հայտարարագիր․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում 2022 թվականի մայիսի 16-ին նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն վարչական տույժի կիրառումից հետո՝ 30-օրվա ընթացքում, դիտավորությամբ չի ներկայացրել օրենքով նախատեսված հայտարարագիրը:

2022 թվականի հունիսի 22-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2023 թվականի փետրվարի 10-ին դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ. Ռ.Վ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 14.2 հոդվածի 1-ին մասով (հայտարարագիրը դիտավորությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չներկայացնելը)՝ դատապարտվելով 680 հազար դրամ տուգանքի:

2023 թվականի մարտի 16-ին դատախազի կողմից վերոհիշյալ դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով պատժի մասով բեկանել դատավճիռը:

Նշանակված տուգանք պատժատեսակից բացի՝ դատախազը պահանջել է նշանակել նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը: